×


Ալեն Դելոնը դեկտեմբերին կայցելի Հայաստան

Դեկտեմբերի 17-ին Երեւանը կհյուրընկալի Ալեն Դելոնին: Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանը կժամանի մեր մայրաքաղաք`  ներկա գտնվելու դեկտեմբերի 18-ին “Մոսկվա” կինոթատրոնում կայանալիք “Շնորհավոր Նոր տարի, մայրեր” / “С новым годом, Мамы!”/  ֆիլմի պրեմիերային:

Ալեն Դելոնը դեկտեմբերին կայցելի Հայաստան


Ինչպես BRAVO.am-ին պատմել է ֆիլմի համապրոդյուսեր, “Արմենիա փրոդաքշն”-ի գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը, “С новым годом, Мамы!”-ն  “Մայրեր/ “Мамы”/ ֆիլմի շարունակությունն է. “Ընտանեկան կատակերգություն է, ֆանտաստիկ ֆիլմ, որը նկարահանվել է մեկ տարվա ընթացքում”:

Նրա փոխանցմամբ, Ալեն Դելոնի մասնակցությունը ֆիլմում ապահովել է “Արմենիա փրոդաքշն”-ը: “С новым годом, Мамы!”-ում անվանի դերասանը խաղում է հենց իր` Ալեն Դելոնի դերը:):

Ալեն Դելոնը


Ֆիլմի ռեժիսորների կազմում են մեր հայրենակից Սարիկ Անդրեասյանը, ինչպես նաեւ Արտյոմ Մաքսիմենկոն, Դմիտրի Գրաչովը, Կլիմ Պոպլավսկին, Անտոն Բորմատովը, պրոդյուսերներն են Գեորգի Մալկովը, Ղեւոնդ Անդրեասյանը եւ, ինչպես արդեն նշվեց, Վալերի Սահարյանը: Ալեն Դելոնից բացի, այս կատակերգությունում նկարահանվել են Պավել Վոլյան,  Գարիկ Խառլամովը, Իրինա Ռոզանովան, Ելիզավետա Բոյարսկայան եւ այլք:

Կատակերգության հերոսի մայրիկի երազանքն է` լինել Փարիզում եւ տեսնել Ալեն Դելոնին: Հերոսը, որին մարմնավորում է Պավել Վոլյան, իմանալով իր անբուժելի հիվանդության մասին, որոշում է կյանքի վերջին օրերին իրականացնել իր մայրիկի երազանքը` կազմակերպելով  փարիզյան բաղձալի հանդիպումը:

Ալեն Դելոնը


Երեւանյան պրեմիերայից հետո` դեկտեմբերի 19-ին, Ալեն Դելոնը ներկա կլինի նաեւ  Մոսկվայում կայանալիք պրեմիերային: Հայ հանդիսատեսն այս ֆիլմը դիտելու հնարավորություն կունենա դեկտեմբերի 27-ից:

Անդրադառնալով աշխարհահռչակ դերասանի այցին` Վալերի Սահարյանը նշել է, որ այցի շրջանակներում նախատեսվում է լրագրողների հետ հանդիպում եւ այցելություն Էջմիածին:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին