×


Ալեն Դելոնը կմասնակցի հայկական մրցանակաբաշխությանը

BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնին երեկ հիվանդանոց են տեղափոխել: 76-ամյա արտիստի հոսպիտալացման պատճառը, ինչպես հայտնի է դարձել, սրտի առիթմիայի հետ կապված խնդիրներն են եղել:

Ալեն Դելոնը


“Armenia Music Awards”-ի հատուկ հյուրը, չնայած առողջական խնդիրներին, ցանկանում է մասնակցել երաժշտական մրցանակաբաշխությանը: Այս մասին հայտնել է միջոցառման կազմակերպիչ “Արմենիա Փրոդաքշն” ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Սահարյանը:

“Ալեն Դելոնի օգնականը տեղեկացրել է, որ դերասանն իրեն նորմալ է զգում եւ պատրաստվում է ժամանել Մոսկվա՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու”, - “Ռիա Նովոստի”-ին ասել է Վալերի Սահարյանը:

Ալեն Դելոնը


“Արմենիա” 7-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է ապրիլի 7-ին՝ Մոսկվայում: Կինոյի եւ հեռուստատեսության ֆրանսիացի լեգենդին երեկոյի ընթացքում հատուկ մրցանակ են հանձնելու: 

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW