×


Ալեքսանդր Բաբասյան.“Ես չեմ վիճել ո՛չ հեռուստաընկերության տնօրինության, ոչ էլ սերիալի ռեժիսորի հետ”

BRAVO.am-ը պատմել է, որ Ալինա Մարտիրոսյանը  եւ հաղորդավարուհի-մոդել Աննա Գրիգորյանը խաղում են “Արմենիա TV”-ի նոր` “Մամա” սերիալում: Երեկ նաեւ նկարահանումների ընթացքում արված լուսանկար ենք հրապարակել, որի շնորհիվ շատերը տեղեկացան, որ դերասանական կազմում ընդգրկված է Հանրայինի “Գեներալի աղջիկը” սերիալից հայտնի Ալեքսանդր Բաբասյանն ու սկսեցին բարձրաձայնել, թե նրա` մի հեռուստաալիքից մյուսը տեղափոխվելու առիթ են հանդիսացել տարաձայնությունները:

Ալեքսանդր Բաբասյանը կնոջ` Լիլիթի հետ


Մեզ հետ զրույցում, սակայն, սերիալային դերասանը հերքել է վերոնշյալ խոսակցությունները.“Ես չեմ վիճել ո՛չ հեռուստաընկերության տնօրինության, ոչ էլ սերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ: Նա ինձ համար լավագույն ընկեր ու քույր է: Շատ հնարավոր է, որ այս սերիալի ավարտից հետո դարձյալ վերադառնամ Հ1. բոլորի հետ ջերմ ու ընկերական հարաբերությունների մեջ եմ”:

Ալեքսանդր Բաբասյանը եւ \"Մամա\" սերիալի մյուս դերասանները


Խոսելով վարձատրության մասին` Ալեքսանդր Բաբասյանը նշել է, որ դրա չափը չի կարող առիթ հանդիսանալ “վազվզելու” համար.“Ինձ համար կարեւորը միջավայրն է: Այն պիտի հարազատ լինի ինձ, ես էլ` այդ միջավայրին ”:

Սերիալային դերասանը վստահեցրել է, որ երբ “Գեներալի աղջկա” ավարտից հետո 2 ամսով մեկնել է արտասահման` հանգստանալու, տարբեր սերիալներում նկարահանվելու առաջարկով բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել. “Մերժել եմ, նույնիսկ որոշել էի այլեւս չնկարահանվել, բայց “Մամա”-ի դերասանական կազմն ու ինձ համար նախատեսված դերը հավանեցի եւ որոշեցի միանալ թիմին”:

Ալեքսանդրի եւ Լիլիթի պսակադրությանը


Ալեքսանդր Բաբասյանին հեռուստադիտողը կտեսնի Դավիթի դերակատարմամբ. “Նա հայր է, ամուսին, ով լքում է ընտանիքը, սակայն հետագայում հասկանում կորցրածի արժեքն ու անում ամեն ինչ սիրելիին ու զավակներին վերադարձնելու համար”:

Նա նաեւ պատմել է, որ նոր բնակարան է գնել Բուլղարիայի “Սոլնեչնի բերեգ”-ի  ծովափնյա էլիտար շենքերից մեկում. “Քանի որ ինքս անշարժ գույքի բնագավառում եմ. շուրջ 8 տարի իմ գրասենյակը զբաղվում է բնակելի շենքերի շինարարությամբ, հարմար տարբերակն անմիջապես օգտագործեցի: Այն որպես կապիտալ կծառայի. վարձակալության կտրամադրեմ”:

Ալեքսանդր Բաբասյանը կնոջ` Լիլիթի հետ


Նախորդ տարի պսակադրված Ալեքսանդրի ու Լիլիթի ընտանիքում համալրում առայժմ չի սպասվում.“Այս տարի երեւի մի քիչ “գլուխ պահենք”,ավելի շատ գործնականի եւ հանգստի մասին կմտածենք: Կրկին ճամփորդելու մտադրություն ունենք: Հայրս միշտ ասում էր, որ տարբեր ժողովուրդների հետ շփվելով, տարբեր երկրներում լինելով, նրանց մշակույթներին ծանոթանալով, ներաշխարհդ ավելի է հարստանում: Նյութական հարստությունն անցողիկ է, փոխարենը կարելի է ճամփորդել”:

Սերիալային դերասանն արդեն եղել է Խորվաթիայում, Բուլղարիայում, Եգիպտոսում, Մալթայում եւ այլուր, նշում է` առջեւում Բարսելոնն է. “Բալիկի մասին մյուս տարի արդեն կմտածենք:)”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ալեքսանդր Բաբասյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW