Դավիթ Սեխպեյանը եւ Նարինե Պողոսյանն այլեւս այր ու կին են. սիրահարները պաշտոնապես ամուսիններ են դարձել դեկտեմբերի 19-ին` հարաբերությունները օրինականացնելով զագսում :):
Ամուսնացել է “Դժվար ապրուստ” սերիալից Դավիթ Սեխպեյանը
“Նպատակներ, ցանկություններ շատ կան: Իհարկե, հարսանեկան ճամփորդություն էլ կլինի: Այժմ աշխատանքային թեժ վիճակ է, չենք հասցնի: Նարինեն արդեն մի քանի օր է` նկարահանվում է սերիալում”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է “Դժվար ապրուստ”-ում Նոյի դերակատարը:
Դավիթ Սեխպեյանը ամուսնացել է
Խոսելով իր կնոջ մասին` Դավիթ Սեխպեյանը նշել է` թեեւ Նարինեն դերասանական կրթություն չունի, Միացյալ Նահանգներում բնակվելու տարիներին խաղացել է “Ռոմեո եւ Ջուլիետ” ներկայացման մեջ` մարմնավորելով Ջուլիետի կերպարը, իսկ հիմա կրկին նկարահանվում է “Դժվար ապրուստ”-ում:
“Խաղացել է թափառական մի աղջկա էպիզոդիկ դերում: Այսօր այդ կերպարը դարձյալ կա. պարզվում է` Սիլվին շատ հարուստ աղջիկ է, ով հոգնել է այդ կյանքից ու փորձում է ազատ ապրել… Մնացածը` ֆիլմից”,-պատմել է դերասանը:
Ամուսնացել է “Դժվար ապրուստ” սերիալից Դավիթ Սեխպեյանը
Դավիթը նաեւ ասել է, որ պատրաստվում է Ամանորին. շատ սպասելիքներ ունի 2013-ից:):
BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին` մաղթելով հավերժ սեր ու երջանկություն:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Դավիթ Սեխպեյանի "ֆեյսբուքյան" էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: