Յուլիա Ֆինկն այսօր նշում է ծննդյան 34-ամյակը: Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ տոնական օրը սկսվել է դեռ կեսգիշերից, ինչպես միշտ, առաջին շնորհավորողը հեռուստամեկնաբան Արտյոմ Կարապետյանն է եղել:
«Կարծես, ավանդույթ է դարձել, որ տարեդարձս առաջինն ամուսինս պետք է շնորհավորի: Նա իր ջերմ ու բարի խոսքերով հուզում է ինձ: Ինչպես ամեն տարի, այսօր էլ հաճելի անակնկալ էր պատրաստել՝ ուղեւորություն երկուսիս համար, բայց թե ուր կգնանք, դեռ չեմ բացահայտի»,- ասել է նա:
Յուլիա Ֆինկը
Հայկական մի շարք սերիալներից հանրությանը հայտնի դարձած Յուլիան տոնական խնջույք չի կազմակերպելու.«Քանի որ շուտով մեկնելու ենք երկրից, որոշեցինք երեկոն երկուսով անցկացնել. միասին հաճելի մի վայր կգնանք ու կընթրենք»:
Խոսելով նվերներից՝ դերասանուհին խոստովանել է, որ օծանելիքների սիրահար է. «Առհասարակ, նվերներին այդքան էլ մեծ կարեւորություն չեմ տալիս: Կարեւորը՝ սերն ու հարգանքն են, որը ես վայելում եմ թե՛ հարազատներիս, թե՛ ընկերներիս, եւ թե՛ հեռուստադիտողների կողմից: Այն, որ այսօր առավոտյան 7-ից հեռախոսս մի վայրկյան չի լռել, ամենամեծ նվերն ու ձեռքբերումն է»:
BRAVO.am-ը շնորհավորում է Յուլիային եւ նորանոր հաջողություններ ցանկանում:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravօ.am/
Լուսանկարները՝ Յուլիա Ֆինկի անձնական արխիվից


×
13,672






