Անահիտ Սիմոնյանի համար իր առաջին ձայնասկավառակի շնորհանդեսի օրը հիշարժան էր: Ինչպես BRAVO.am-ին ասել է երգչուհին, ողջ կյանքում հիշելու է դեկտեմբերի 15-ը՝ իր համար այդքան սպասված օրը. “Անչափ երջանիկ եմ: Առաջին CD-ն, կարծես, երեխայի նման լինի. այդքան սպասել, մտահոգվել եմ, հատկապես, որ իմ հեղինակային առաջին երգն եմ ընդգրկել՝ “Չեմ հավատում”-ը”:
Անահիտ Սիմոնյանն “Asta La Vista” CD-ի շնորհանդեսին
Երգչուհու համար 2011-ը “առաջինների” տարի է. իր եւ Հայկոյի առաջնեկն էլ է այս տարի ծնվել: Փոքրիկ Արմանը շնորհանդեսի հյուրերի ուշադրության կենտրոնում էր, բարձր երաժշտությունից ու տեսախցիկների լույսերից վատ չէր զգում, միայն տատիկի գրկում քունն էր տանում:):
Շնորհանդեսի ընթացքում երգչուհին ստորագրել է ձայնասկավառակի առաջին օրինակները, այդ թվում՝ ամուսնու համար էլ, լուսանկարվել երկրպագուների հետ, կտրել “երաժշտական” տորթն ու ստացել առաջին շնորհավորանքները:
Շնորհանդեսին ներկա են եղել նաեւ երգչուհու մայրը, քույրը եւ այլ հարազատներ. “Մայրիկս միշտ անկեղծ ասում է՝ ինչը չի հավանում տեսքիս եւ կատարումներիս հետ կապված: Իր քննադատությունը միշտ ընդունում եմ”:
Հայկոն, Անահիտ Սիմոնյանն ու զույգի որդին` Արմանը
“Asta La Vista” ձայնասկավառակն Անահիտի ու Հայկոյի համատեղ ճաշակի արդյունքն է, Հայկոն չի սիրում միայն “Տղա ա” երգը, բայց Անահիտի ցանկությամբ դա եւս ներառված է CD-ում, որի շապիկի լուսանկարը փակցված էր ձայնասկավառակների խանութում. “Երգերիս ոճը պահպանվել է, Հայկոն ոճս չի փոխել, բայց իր խորհուրդներով ինձ շատ է օգնում, նրա գործիքավորումներն ինձ համար ամենալավն են”:
15 երգ պարունակող ձայնասկավառակում երաժշտական տարբեր ոճի երգեր են՝ մեղեդայինից մինչեւ պարային ռիթմեր: Ի դեպ, ամուսինները որոշել են միասին նոր տեսահոլովակ ներկայացնել, որի երգը սկավառակում ընդգրկված չէ:
Ինչպես նշել է Անահիտը, ձայնասկավառակը վաճառվելու է նաեւ Ռուսաստանում. “Մեծ վաճառք չի լինում, բայց միեւնույնն է՝ CD-ն դառնում է քո այցեքարտը, քո արած աշխատանքի հուշն է: Հուսով եմ ՝ հանդիսատեսը կգնահատի”:
Անահիտ Սիմոնյանն ու Մարին
“Ցանկանում եմ, որ Անահիտը շատ բալիկներ ու CD-ներ ունենա:)”. Մարի
Առաջին գնահատողներից էին երգչուհու գործընկերները. Մարիի կարծիքով՝ երգչի համար կարեւոր օր է ձայնասկավառակի շնորհանդեսը, հարազատների ու գործընկերների ներկայությունն էլ ցանկալի է: Երգչուհին այս կարծիքին է իր սեփական փորձից, երբ երկու ամիս առաջ նույն վայրում իր CD-ի շնորհանդեսն էր. “Ցանկանում եմ, որ Անահիտը շատ բալիկներ ու ձայնասկավառակներ ունենա:)”:
“4 տարբերակ” խմբի Քնարիկ Զաքարյանն իր ընկերուհու երգացանկից հավանում է “Ասա, որ սիրում ես” երգը. “Քանի որ ռադիոյում եմ աշխատում, “Asta La Vista” երգը վերցնելու եմ ու ռադիոյով հնչեցնելու. պոտենցիալ հիթ է”:
Երգչուհի Անահիտ Շահբազյանն էլ այն կարծիքին է, որ Անահիտ Սիմոնյանի վոկալային հնարավորություններն ավելի մեծ են, քան իր կատարած երգերը. “Երբեմն համաձայն չեմ լինում որոշ երգերի ընտրության հետ, քանի որ նա լավ վոկալ ունի եւ հիթային երգերից նրա վոկալը չի երեւում: Նա կարող է մեծ դիապազոնով երգեր ներկայացնել”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: