×


Անահիտ Կիրակոսյանի հանգիստը Անապայում եւ նոր երգը՝ նվիրված ամուսնուն

Անահիտ Կիրակոսյանն ամուսնու եւ ավագ որդու հետ իր ամառային հանգիստն է վայելում Անապայում: Դերասանուհի-հաղորդավարուհին BRAVO.am-ին է տրամադրել ճամփորդության լուսանկարները՝ նաեւ պատմել՝ օրերս ամուսնուն մատուցած անակնկալի մասին:

«Օգոստոսի 10-ին ամուսնուս 45-ամյակն էր, որոշեցի այս անգամ էլ երգ նվիրել նրան: Խոսքերն ինքս եմ գրել, գործիքավորումն արել են իմ ընկերները՝ Գիսանե Պալյանը եւ Կարեն Արզումանյանը, իսկ հոլովակի կադրերը մեր անձնական արխիվից են՝ հեռախոսով արված, բայց բնական, անկեղծ ու մաքուր»,- պատմել է դերասանուհին:



Պարզվում է՝ Անահիտի ամուսինը շատ է հավանել երգը. «Ամեն օր լսում է, նույնիսկ օրը մի քանի անգամ: Երբ հարցնում եմ՝ չի՞ հոգնել իմ անակնկալներից, պատասխանում է․ «Սա այն դեպքսն է, երբ տարիներն անցնում են, իսկ մատուցած անակնկալներն ամեն տարի էլ ավելի թանկ ու մնայուն են դառնում»: Երաժշտությունը հիշողություն արթնացնելու լավագույն ձեւերից է, եւ ես կարծում եմ՝ Արտակն ամեն ծնունդը հիշելու յուրահատուկ նվերներ ունի»:

Նոր երգն ու հոլովակը դերասանուհին մատուցել է հանգստի ընթացքում, ասում է՝ տնից հեռու, բայց նախապես մշակված անակնկալի միջոցով. «Ուղիղ կեսգիշերին նրան շնորհավորեցի ֆեյսբուքյան ստատուսի միջոցով եւ նշեցի՝ տեղադրելով նաեւ հոլովակը»:

Անահիտ Կիրակոսյանի հանգիստը Անապայում


Անդրադառնալով ամառային հանգստին՝ Անահիտն ասել է, որ շատ անսպասելի են մեկնել. «Ամուսինս զանգահարեց եւ ասաց, որ 2 ժամում հավաքեմ իրերս, գործերով պետք է Կրասնոդար մեկնենք: Այդպես այցը վերածվեց նաեւ հանգստի: Աղջիկներս սիրով համաձայնեցին պահել իրենց փոքր եղբորը, մենք էլ Հայկի հետ մեկնեցինք եւ այժմ վայելում ենք մեր ամառային օրերը Անապայում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անահիտի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին