BRAVO.am-ը ներկայացրել է վերջին տարիներին ամուսնացած հայտնի հայերի պսակադրություններն ու հարսանեկան համբույրները :): Այս նոյեմբերից պաշտոնապես ամուսնացած տղամարդ է նաեւ 53-ամյա Անդին:
Անդին եւ Շանին ամուսնացել են
Իրանահայ երգիչը, որը հայտնի է իր բազմամարդ համերգներով, սեփական հարսանիքն էլ հարյուրավոր հյուրերի հետ է նշել, այն էլ` մի քանի օր ու տարբեր վայրերում:): Հարսանեկան արարողությունների հիման վրա պատրաստված տեսանյութերն ու լուսանկարներն առաջարկում ենք դիտել ստորեւ:
Անդիի ընտրյալը ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Շանի Ռիգսբին է, որի հետ էլ երգիչը սիրային կապի մեջ է արդեն 17 տարի: “Քաղաքացիական ամուսնության մեջ էինք, խնամում էինք մեր երկու շանն ու երեք ձիուն”,-նշել է Անդրանիկ Մադաթյանն` հավելելով, որ հարսանեկան արարողությունը համարում է “դրական էներգիայով լիցքավորվելու միջոց է”:
Անդիի եւ Շանիի պսակադրությանը
11.11.11 . Անդիի եւ Շանիի հարսանիքի մեկնարկը տրվել է խորհրդավոր այս թվերի օրը , շարունակվել նոյեմբերի 12-ին` Հոլիվուդի “Թագլյան” համալիրում: Իսկ նոյեմբերի 27-ին Գլենդեյլի “Palladio”-ում տեղի ունեցած հարսանեկան խնջույքի ժամանակ զույգը շնորհավորանքներ է ստացել ներկա 500 հյուրից, որոնց թվում են եղել նորապսակների բարեկամները, ընկերները, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` Armenian Pulse
Լուսանկարները` Արմեն Ասատրյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: