×


Անդրեա Բոչելին երրորդ անգամ հայր է դարձել

Իտալացի աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին ծննդատնից տուն է տարել սիրելիին եւ նորածին դստերը:): 53-ամյա երգիչը երրորդ անգամ հայր է դարձել: Առաջին ամուսնությունից նա 17 եւ 14 տարեկան երկու տղա ունի: 

Անդրեա Բոչելին


Այս անգամ երաժշտին երջանկացրել է իր մենեջերը՝ Վերոնիկա Բերտին: Նշենք, որ զույգը մինչ օրս հարաբերությունները չի օրինականացրել: Ծնողները որոշել են երեխային Վիրջինյա անվանել: “Օրիգինալ է հնչում: Բացի այդ, նման անվամբ ծանոթներ չունենք”,- նշել է աղջկա մայրը:

Անդրեա Բոչելիի մասին. Իտալացի հայտնի երգիչը ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 22-ին՝ թույլ տեսողությամբ, իսկ 12 տարեկանում կուրացել է ֆուտբոլային պատահարի պատճառով: 

Անդրեա Բոչելին եւ Վերոնիկա Բերտին


Անդրեա Բոչելին ձայնագրել է 13 ալբոմ, որոնցից երկուսը` դասական եւ փոփ ժանրերում, երկու հիթային եւ ութ օպերային ալբոմ, որոնք վաճառվել են աշխարհում շուրջ 70 միլիոն օրինակով: “People” ամսագրի կողմից 1998 թվականին ճանաչվել է տարվա ամենագեղեցիկ 50 մարդկանցից մեկը:

“Sacred Arias” ալբոմի համար երաժիշտը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս ալբոմը ամբողջ աշխարհում վաճառվել է 5 միլիոն օրինակով՝ դառնալով դասական ժանրի մենակատար երգչի ամենամեծ վաճառքն ունեցող ալբոմ:

Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ EG.ru եւ  
hy.wikipedia.org

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին