Անի Երանյանը մայրիկի հետ զարդարել է իրենց տան տոնածառն ու սպասում է Ամանորին: Աղջկա խոսքերով՝ միայն տոնածառի զարդարմանն է մասնակցում, այլ գործերով չի զբաղվում. “Անկեղծ ասած, նախատոնական գնումներին, սեղանի, ուտեստների պատրաստմանը չեմ մասնակցում”:
“Հիմա ավելի հետաքրքված եմ դերասանական արվեստով”. Անի Երանյան
Նոր տարին Անին դիմավորելու է տանը՝ ընտանիքի հետ, իսկ Ձմեռ պապիկից, ինչպես BRAVO.am-ին է ասել, ակնկալում է հետեւյալը:). “Խնդրելու եմ, որ մարդիկ ավելի ու ավելի բարիանան, իսկ ինձ համար՝ մեծ հաջողություններ գործնական ոլորտում”: Դերասանուհին նաեւ հավելել է, որ “իր անձնականում ոչ մի փոփոխություն չկա”:
Անին 2011-ը համարում է ձեռքբերումներով լի տարի. “Հանրայինի շնորհիվ ավելի մեծ ճանաչում ունեցա, փորձ ձեռք բերեցի: Բացի սերիալից նաեւ ներկայացա որպես հաղորդավար՝ վարելով “Top 10” հիթ-շքերթը”:
Այս օրերին Երանյանը պատրաստվում է “Top 10”-ի՝ դեկտեմբերի 29-ին կայանալիք գալա-համերգին, որտեղ կներկայանա որպես համերգավար: “Աննա” սերիալի ավարտից հետո նա որոշել է շարունակել դերասանուհու կարիերան, նաեւ նշել է, որ հաջորդ տարվա ընթացքում կնկարահանվի գեղարվեստական նոր ֆիլմում:
“2011-ին ավելի մեծ ճանաչում ունեցա, փորձ ձեռք բերեցի”. Անի Երանյան
20-ամյա Անին երգելով է սկսել իր գործունեությունը, հետո շարունակել` սերիալներում նկարահանվելով, նշել է, որ ցանկանում է կրկին երգել.“Կշարունակեմ, երբ ճիշտ ժամանակը գա: Հիմա ավելի հետաքրքված եմ դերասանական արվեստով”:
Վերջերս իր անվան շուրջ պտտվող “սկանդալի” մասին Անի Երանյանը BRAVO.am-ին հետեւյալն է ասել. “Իմ մեջ որեւէ փոփոխություն չկա: Այդ ամենի վրա միայն ծիծաղում եմ, վատ ազդեցություն չէր կարող թողնել: Բացահայտումը գործընթացի մեջ է, դեռ հստակ որեւէ բան չեմ կարող ասել”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անի Երանյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի


×
26,543






