2005 թվականից Միացյալ Նահանգներում բնակվող Աննա Արմենակյանի ամերիկյան ապրելակերպի մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Երգչուհու ընտանիքում երեկ տոնական մթնոլորտ է տիրել. որդին` Ալեքսը, դարձել է 2 տարեկան: Մեծ ավտոմեքենաների սիրահար փոքրիկը հայրիկից ստացել է ցանկալի նվերը:):
Աննա Արմենակյանի ընտանիքը
“Հարազատներով արդեն իսկ նշել ենք տղայիս ծնունդը, իսկ շաբաթ օրը մանկական խաղասրահներից մեկում ընկերների եւ նրանց ծնողների հետ հավաքույթ կկազմակերպենք”,-ասել է Աննան` հավելելով, որ որդին կլինի Էլմոյի կերպարում.“Այդ կարմիր հրեշիկն իր սիրած մուլտհերոսն է”:
Աննա Արմենակյանի որդին` Ալեքսը
Երգչուհու խոսքով` Ալեքսն արիստոկրատ պահվածք ունի, ինչի համար շրջապատի կողմից ստացել է արքայազնի տիտղոս.“Կարծես իշխանական ծագում ունենա, եւ երբ զանգահարում են ինձ, անպայման հարցնում են` արքայազն ինչպես է:)”:
Նա բոլոր մանուկների պես սիրում է մուլտֆիլմեր դիտել եւ ամենատարբեր խաղալիքներով խաղալ, բայց ինչպես նշել է Աննան, կա մի բան, որ Ալեքսի մոտ ձեւավորվել է ավելի վաղ եւ առավել է բոլոր տեսակի զբաղմունքներից. դա երաժշտության հանդեպ սերն է.“Որակյալ երգերով եւ դասական երաժշտությամբ եմ լցնում տղայիս կյանքը: Նա դեռ չի կարողանում վարժ խոսել, սակայն բոլոր մուլտֆիլմերի երգերը երգում է: Արտակարգ լսողություն ունի”:
Աննա Արմենակյանը` որդու հետ
Երգչուհին ջանք չի խնայում, որպեսզի որդին սիրո եւ ջերմ մթնոլորտում մեծանա, ցանկանում է, որ կայացած, բարի մարդ դառնա, ինչպես նաեւ նվիրվի ընտրած մասնագիտությանը.“Լինի բժշկության (Աննայի հայրը բժիշկ-գիտնական է-հեղ.) մեջ, թե արվեստի բնագավառում, կարեւորը գործի վարպետ լինի եւ ծնողներին հպարտանալու բազում առիթներ տա”:
Աննա Արմենակյանից հետաքրքրվեցինք` երբ են Ալեքսին հայրենիքը ցույց տալու եւ արդյոք նման մտադրություն կա.“Երբ նա գիտակցի` ինչ ասել է հայրենիք, այդ ժամանակ էլ կբերենք Հայաստան: Կարծում եմ` դա կլինի 7 տարեկանում”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աննա Արմենակյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: