×


Աննա Գրիգորյանն այսօր` իր ծննդյան օրը, հարսանեկան վիճակներում է :)

Աննա Գրիգորյանն այսօր դարձել է 21 տարեկան: “ATV”-ի հաղորդավարուհին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ իր ծննդյան օրն առաջին անգամ վարելու է  հարսանեկան խնջույք. “Երբ երկու շաբաթ առաջ գործնական առաջարկ ստացա, սկզբում չէի ուզում ընդունել, հետո ուրախացա, որ ավելի օրիգինալ կանցնի տարեդարձս եւ իմ “թեթեւ խոսքով” կլինի հարսանիքը: Շատ պատասխանատու գործ է, ուրախ եմ ու հուզված: Այս օրը կհիշեմ, որ տարբերվելու է նախորդներից”:

Աննա Գրիգորյանը


Չսիրելով ամեն տարի նույն կերպ նշել ծննդյան տոնը, Աննան նախընտրում է յուրօրինակ անցկացնել օրը.  “Իմ պատկերացմամբ ամենահետաքրքիր տարբերակը ճամփորդելով ծնունդ նշելն է: Հուսով եմ` կունենամ հնարավորություն ամեն տարի մի երկրում անցկացնել”:

Աննա Գրիգորյանը


Հաղորդավարուհուն այսօր առաջինը շնորհավորել է համակուրսեցին` Անահիտը: Գեղեցկուհին նշել է, որ գիշերվանից ստանալով բազմաթիվ զանգեր, բարեմաղթանքներ, շատ է ուրախացել հատկապես իր փոքրիկ եղբոր խոսքերից. “Ասաց` “ամենամոտ մարդը ես եմ, էդքան ուշ եմ քեզ շնորհավորում, արի գրկեմ ու պաչեմ”:)”:

“Հուսով եմ` կունենամ հնարավորություն ծննդյանս օրն ամեն տարի մի երկրում անցկացնել”. Աննա Գրիգորյան


Աննան հիշում է, որ մանուկ հասակում ավելի ուրախ է անցկացրել ծննդյան օրերը, երբ մայրը պատվիրում էր գունեղ կենդանիներով տորթեր. “Այն ժամանակ հազվադեպ էին պատահում նման տորթեր, բայց մայրս գտնում ու անակնկալ էր մատուցում ինձ: Իսկ փոքր եղբայրս գումար էր հավաքում ու ինձ համար մանկական մազակալներ էր գնում, որոնք մինչեւ հիմա պահում եմ:)”:

Նա գերադասում է անակնկալի տեսքով ստանալ նվերները. “Մեծ մասամբ ստանում եմ կոսմետիկական պարագաներ, օծանելիք: Տանել չեմ կարողանում մեծ ծաղկեփնջերը, որոնք անիմաստ թանկ են ու զարդարված փայլերով, անհասկանալի ատրիբուտներով, պարզապես սիրում եմ հասարակ վարդեր”:

Աննա Գրիգորյանն այսօր դարձել է 21 տարեկան


“Շատ կցանկանամ, որ յուրաքանչյուր մարդու համար հետաքրքիր օր լինի ոչ միայն ծննդյան օրը, այլեւ տարվա 365 կամ 366 օրերը: Ճիշտ է` այդ օրն ավելի շատ ես լսում բարեմաղթանքներ ու ավելի շատ ես լինում ուշադրության կենտրոնում, բայց չեմ ուզում կենտրոնանալ միայն մեկ օրվա վրա, պետք է ամեն օրդ հաճույքով ապրես”, - ասել է հոբելյարը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Տուշո Բարսեղյանի, Արտաշես Մարտիրոսյանի, Գագիկ Հարությունյանի, Վահան Ստեփանյանի եւ Աննա Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW