×


Աննա Մովսեսյանն առաջին անգամ կմայրանա :)

“Քույրը” հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Աննա Մովսեսյանի նորաստեղծ ընտանիքում համալրում է սպասվում: Այս մասին քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է ապագա մայրիկը:

Արդեն նկատելի է Աննա Մովսեսյանի կլորացած փորիկը:)


Աննան նշել է, որ հղիության երրորդ ամսում է եւ նոր կարգավիճակում իրեն հրաշալի է զգում: Երեխայի սեռը դեռ չեն պարզել, իսկ նորածնի ճիչն իրենց տանը կլսվի հունվարին:):

Դերասանուհին ափսոսում է, որ չի կարողացել ամուսնուն անակնկալ ձեւով հայտնել հայր դառնալու լուրը.“Նա պատահաբար լսեց իմ եւ սկեսրոջս խոսակցությունն այդ թեմայով:)”:

Աննա Մովսեսյանն` ամուսնու հետ


Հիշեցնենք, Աննա Մովսեսյանը եւ ռոք-երաժիշտ Վրեժ Խաչատրյանն ամուսնացել են այս տարեսկզբին, իսկ ամուսնական ճանապարհորդությունն իրականացրել են հունիսին` այցելելով եվրոպական երկրներ:

BRAVO.am-ը Աննա Մովսեսյանին մաղթում է թեթեւ հղիություն եւ բարեհաջող ծննդաբերություն:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Աննա Մովսեսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին