×


“Աննա” սերիալի վերջը եկել է:)

Հանրային հեռուստաընկերությունն ու ռադիոն նշում են գործունեության 55-ամյակը:  Տարեդարձի առիթով դեկտեմբերի 24-ին Առաջին ալիքի եթերում հեռուստադիտողը կդիտի տոնական համերգ: Բյուրեղյա բեմի վրա ելույթ է ունենալու մոտ 160 արտիստ` պարողներ, օպերային եւ էստրադային կատարողներ:

“Եվրատեսիլ”-ի Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը


Ընտրված են հայկական եւ համաշխարհային դասական եւ էստրադային հիթեր: Հատուկ այս համերգի համար հայերենով գրվել են երգերի խոսքեր, որոնց մի մասը վերաբերվում է հենց հեռուստաընկերությանն ու ռադիոյին: Միջոցառման ընթացքում կհնչեն Ժակ Դուվալյանի, Առնո Բաբաջանյանի, Սայաթ-Նովայի, Սթիվի Վոնդերի, Դեմիս Ռուսոսի ստեղծագործություններից:

Հայաստանի հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, ամփոփելով 2011 թվականը, նշել է, որ “բավական հագեցած տարի է եղել”: Նա ընդգծել է, որ Հանրային ռադիոյի հիմնական առավելությունն այն է, որ “կարողանում է պահպանել իր առաքելությունն ու ավանդույթները, մնալ հին, դասական դերի մեջ”:

“Մենք ունեցանք ե՛ւ թերություններ, ե՛ւ հաջողություններ: Այս տարի ինձ համար կարեւոր էին սպորտային հեռարձակումները, մասնավորապես` ֆուտբոլային խաղերի հաղորդումները, որոնք ռեկորդային լսարան ապահովեցին: Առավել կարեւոր էր “Մանկական Եվրատեսիլ’’-ի անցկացումը’’,- ասել է Ալեքսան Հարությունյանը:

Հայաստանի հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը


“Եվրատեսիլ”-ի Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքերով` ““Մանկական Եվրատեսիլ”-ի ղեկավար Սիթսե Բեքերն իր բարձր գնահատականն է տվել կատարված կազմակերպչական, ստեղծագործական եւ տեխնիկական աշխատանքներին”:

Ալեքսան Հարությունյանը տեղեկացրել է, որ 2012-ին Առաջին ալիքը պատրաստվում է նոր մի շարք նախագծեր ներկայացնել. Հանրային հեռուստաընկերությունը բանակի թեմայով եւ հայ դասական ստեղծագործություններից մեկի հիման վրա կնկարահանի 3-ից 4 ֆիլմ: Միջազգային հանրահայտ “Աստղերի ֆաբրիկա”-ն եւս կներկայացվի հեռուստադիտողի դատին:

Հաջորդ տարի հեռուստադիտողը ականատես կդառնա նաեւ Հանրայինի համագործակցությանը ռուսական Առաջին ալիքի հետ, որի արդյունքում էկրաններ կբարձրանա “Սպասիր ինձ’’ հանրահայտ հաղորդաշարի հայկական տարբերակը: “10+10’’ նախագիծը եւս կունենա իր շարունակությունը. արդեն նախնական պայմանավորվածություն կա նախկին Խորհրդային Միության երկու երկրի հետ:

Երկու տարի շարունակ Առաջին ալիքով եթեր հեռարձակվող “Աննա” սերիալը, որի դերասաններից Արմեն Դալլաքյանին եւ Գուրգեն Սարգսյանին անդրադարձել ենք, կավարտվի հունվարի 6-ին, իսկ փոխարինելու կգա “Գեներալի աղջիկը” հեռուստասերիալը:
 
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW