×


Անուշավան պապիկը մասնակցել է Հարութ Բալյանի մենահամերգին :)

Հարութ Բալյանը վերջերս մենահամերգ է ունեցել “Dolby” համերգասրահում: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ 6-րդ համերգի համար հատուկ խորագիր չէր ընտրել, պարզապես հերթական անգամ հասունացել էր ամերիկահայ հանդիսատեսի համար ելույթ ունենալու պահը:

Հարութ Բալյանը` եղբոր որդու հետ


“Քանի որ երգացանկս համալրվել է նոր երգերով, որոշեցի բացի լսված երգերից, նաեւ կատարել նոր երգերս ու հայտնի ժողովրդական երգեր: Դահլիճում ներկաները պարում էին ու վայելում իրենց ժամանակը։ Անչափ կարեւոր է, որ համերգ եկած մարդը ժպիտով ու գոհունակությամբ հեռանա: Հետո հաճելի խոսքեր ու կարծիքներ էի լսում համերգի մասին”, -մեզ հետ զրույցում նշել է Հարութ Բալյանը:

Մկրտիչ Արզումանյանը` Անուշավան պապիկի կերպարում


Երգիչն այս մենահամերգին զուգերգեր է կատարել այլազգի երգչուհիներ Չիոմայի եւ Կլարա Էլիասի հետ, նաեւ տեղի է ունեցել նրա նոր՝ “Հայաստան” երգի պրեմիերան: Օրվա հատուկ հյուրը եղել է Մկրտիչ Արզումանյանը.“Որոշել էի, որ համերգի ընթացքում հումորային համարներ լինեն, այդ պատճառով Հայաստանից հրավիրված էր Մկոն, ով բեմ դուրս եկավ Անուշավան պապի կերպարով”:

Հարութ Բալյանը եւ Կլարա Էլիասը


Ինչպես հայտնել է երգիչը, նախատեսում է նաեւ մենահամերգով հանդես գալ Երեւանում, հույս ունի` մոտ ապագայում կկարողանա այն իրականություն դարձնել. “Առաջին գործը, որ այժմ պետք է անենք, այս մենահամերգի DVD տարբերակի թողարկումն է, քանի որ նամակներ եմ ստանում, որից պարզ է դառնում, որ բազմաթիվ մարդիկ հետաքրքրված են համերգով ու կցանկանան ունենալ տեսագրությունը”։

Հարութ Բալյանի փոխանցմամբ` առաջիկայում կներկայացնի “Հայաստան” երգի տեսահոլովակը, որում ներառված կլինեն կադրեր մենահամերգից, սպասվում է նաեւ նոր զուգերգ:

BRAVO.am
Լուսանկարները՝ Հարութ Բալյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW