Այս օրերին հայրենիքում գտնվող մոդել, պարուհի Անուշիկ Մանուկյանի որդին վերջերս առաջին անգամ մասնակցել է պրոֆեսիոնալ լուսանկարահանման: Ինչպես BRAVO.am-ին պատմել է Անուշիկը, Փարիզում լույս աշխարհ եկած 4 ամսական Էվանն իրեն շատ լավ է պահել տաղավարում.«Բոլորով փորձում էինք այնպես անել, որ ժպտա»:
Անուշիկ Մանուկյանը
Պարզվում է՝ ինքնաթիռի թեման հատուկ է ընտրվել.«Էվանի քեռին օդաչու է, հատուկ իր պատվին որոշեցինք այս թեման, իսկ արջուկների հետ նկարվելը լուսանկարչի առաջարկն էր»,-նշել է մոդելը:
Անուշիկ Մանուկյանի եւ Ռոբերտ Ներկարարյանի որդին
Նրա խոսքով՝ Հայաստանում իրենց օրերը շատ լավ են անցնում, փոքրիկն էլ իրեն լավ է զգում: Թե ինչ է ամենաշատը սիրում տղան, մայրիկն ասել է.«Առաջնահերթ՝ իր կերակուրը:)»:
Անուշիկ Մանուկյանի որդին
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անիտա Մատինյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: