×


14-ամյա Անջելինա Ջոլիի առաջին ֆոտոշարքը

Անջելինա Ջոլին երջանիկ լինելու բոլոր նախապայմաններն ունի` սիրելի ամուսին` ի դեմս Բրեդ Փիթի, 6 երեխա, համաշխարհային համբավ: Դերասանուհին համարվում է ամենագեղեցիկ եւ սեքսուալ կանանցից մեկը:

14-ամյա Անջելինա Ջոլին


Շատ են բամբասանքներն այն մասին, թե Ջոլին պլաստիկ բազմաթիվ վիրահատություններ է արել: Ներկայացնում ենք դերասանուհու առաջին ֆոտոշարքը, իսկ իր բնական կամ արհեստական գեղեցկության մասին ձեր կարծիքները կկարդանք մեկնաբանությունների հատվածում ;):

Անջելինան իր կարիերան սկսել է վաղ տարիքից, ինչն իր պատճառներն ունի. հայրը հայտնի դերասան Ջոն Վոյթն է, մայրը` դերասանուհի եւ պրոդյուսեր Մարշելին Բերթրանը:

14-ամյա Անջելինա Ջոլին


Այսօր Ջոլին մասնակցում է պրոֆեսիոնալ ֆոտոսեսիաների` հայտնվելով ամենահայտնի պարբերականների շապիկներին: Իսկ այս՝ 1989 թվականին արված ֆոտոշարքը մաքսիմալ բնական է: Լուսանկարներում  Անջելինան 14 տարեկան է:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Look At Me

Կարդալ ավելին

Quality Sign BW