Համացանցում սենսացիոն լուր է տարածվել, իբրեւ թե Անջելինա Ջոլին մահամերձ է: Էլեկտրոնային տարբեր պարբերականներ պնդում են` իրենց տեղեկություններով, անվանի դերասանուհու առողջական վիճակը ծանր է. լյարդի շտապ փոխպատվաստման կարիք ունի:
Անջելինա Ջոլին
Նշվում է, թե դերասանուհին Թուրքիայում գաղտնի հանդիպում է ունեցել հայտնի վիրաբույժ Յաման Տոկատոյի հետ, երբ վերջերս այս երկիր է այցելել որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ ներկայացուցիչ: Բժշկի հետ նա քննարկել է լյարդի փոխպատվաստման հնարավոր տարբերակները, իսկ հիվանդությունն ի հայտ է եկել հեպատիտ C-ով վարակվելու հետեւանքով:
Անջելինա Ջոլին
Լուրը դեռեւս չի հաստատվել, սակայն դերասանուհու երկրպագուներն անհանգստացած են:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` rus.ruvr.ru


×
9,469






