×


Անջելինա Ջոլին վիրահատությունից հետո կրկին ուշադրության կենտրոնում է

BRAVO.am-ը պատմել է, որ աշխարհի ամենագեղեցիկ, սեքսուալ ու հաջողակ կանանցից Անջելինա Ջոլին քաղցկեղի զարգացումը կանխարգելելու համար վերջերս հեռացրել է կրծքերը` դրանք փոխարինելով իմպլանտանտներով: Աջակցության համար դերասանուհին շնորհակալ է ամուսնուն` Բրեդ Փիթին.“Նա ցնցող տղամարդ է ու հիասքանչ հայր: Բախտս բերել է”:

Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը Լոնդոնում


Դերասանն իր հերթին նշել է, որ հպարտանում է կնոջ քաջությամբ.“Հիմա ավելի հանգիստ եմ  ինձ զգում, որովհետեւ այլեւս չեմ կորցնի սիրելիիս”: Ի դեպ, Ջոլին էլ աջակցում Բրեդին` նրա հետ հանրության առջեւ ներկայանալով “World War Z” ֆիլմի` այս օրերին տեղի ունեցող լոնդոնյան, փարիզյան եւ բեռլինյան պրեմիերային:

Բրեդ Փիթը եւ Անջելինա Ջոլին Փարիզում


49-ամյա Բրեդ Փիթին եւ 38-ամյա Անջելինա Ջոլիին Միացյալ Թագավորության մայրաքաղաքում ուղեկցել են երկու որդին` 11-ամյա Մեդոքսն ու 9-ամյա Պակսը: Իհարկե, բոլորի ուշադրության կենտրոնում է վիրահատությունից հետո առաջին անգամ կարմիր գորգին հայտնված դերասանուհին: Հավաքվածները ողջունում են նրան եւ առողջություն մաղթում:

Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը Բեռլինում


Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW