×


Աշխարհը դիտում է կիսամերկ Շակիրայի նոր ֆոտոշարքը

Շակիրան ու Ժերար Պիկեն անհամբեր սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Ինչպես տեղեկացրել ենք, ֆուտբոլիստի` դեկտեմբերին կատարած հայտարարությունը, թե երեխան ծնվել է, կատակ էր:):

Շակիրան


Կոլումբացի երգչուհին իր միկրոբլոգում երեկ տեղադրել է ստորեւ ներկայացված լուսանկարը` նշելով, թե ցանկանում է երեխայի ծնունդը տոնել բոլորի հետ, նաեւ հայտարարել է, որ ֆոտոշարքն արվել է հատուկ նախագծի շրջանակում` երեխաներին օգնելու նպատակով:

Ժերար Պիկեն եւ Շակիրան


Հիշեցնենք, որ Շակիրան հանդիսանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան դեռեւս 2003 թվականից: Իսկ այժմ, երբ պատրաստվում է մայրանալ, երեխաների խնդիրները նրան սկսել են ավելի շատ հուզել. “Հիմա մեր կյանքում յուրահատուկ պահ է: Շնորհակալություն, որ կիսում եք այն մեզ հետ: Շնորհակալ ենք նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ին մեծահոգաբար նվիրատվություններ անելու համար, որոնք հազարավոր երեխաների կյանք կփրկեն”:

Շակիրան


Ֆուտբոլիստ Ժերար Պիկեն էլ իր հերթին կոչ է անում չմոռանալ տարածել այս տեղեկությունն ու մասնակցել դրամահավաքին. “Աշխարհը ձեզ նման կարեկցող ու ուշադիր մարդկանց կարիքն ունի”:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW