×


Աստղիկ Ալավերդյանը` տաքսիի վարորդ եւ մատուցողուհի :)

“Անցնենք գործի”. այսպես է կոչվում ATV-ով հեռարձակվող նոր հաղորդաշարը, որն իրականացնում են Աստղիկ Ալավերդյանն ու Նարբե Պողոսյանը: Զույգն աշխատանքի բաժանում է արել. Աստղիկը հաղորդավարուհին է, իսկ պրոդյուսինգով զբաղվում է սիրելի ամուսինը:):

Աստղիկ Ալավերդյանը եւ Նարբե Պողոսյանը


“Առաջին եթերն այս կիրակի առավոտյան էր: Յուրաքանչյուր հաղորդման ընթացքում Աստղիկը բացահայտելու է որեւէ աշխատանք` իր դրական ու բացասական կողմերով, հնարավոր ու անհնար դժվարություններով”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Նարբե Պողոսյանն ու հավելել.“Կինս պարբերաբար փոխելու է մասնագիտությունը` փորձելով իրեն տաքսիի վարորդի, մատուցողի, հացթուխի եւ այլ կարգավիճակներում”:

Աստղիկ Ալավերդյանը նոր հաղորդում է վարում


Բացի ժամանց ապահովելուց, “Անցնենք գործի”-ն հեռուստադիտողին օգտակար տեղեկություններ կփոխանցի.“Այն մարդիկ, ովքեր ուզում են իրենց ուժերը փորձել այս կամ այն աշխատանքում, հաղորդման 25 րոպեի ընթացքում կծանոթանան գործի մանրամասներին: Կանայք գուցե տանը շատ լավ հրուշակեղեն են պատրաստում, բայց չգիտեն, որ կարելի է այն վաճառել որոշակի կետերում եւ եկամուտ ունենալ: Փորձում ենք նաեւ ներկայացնել, թե որքան գումար է հնարավոր աշխատել` այսինչ գործն անելով”:

Ի տարբերություն Նարբեի ու Աստղիկի նախորդ` “Ընտանեկան պատմություններ” հաղորդաշարի, “Անցնենք գործի”-ն ներկայացնում է իրադարձությունների իրական  զարգացումը.“Տեսարանները, էքսպերիմենտները, որոնք կներկայացնենք ծրագրի ընթացքում, բեմականացված չեն. սա ռեալիթի-շոու է”:

Աստղիկ Ալավերդյանը նոր հաղորդում է վարում


Աստղիկ Ալավերդյանն իր հեռուստադիտողի հետ կշփվի նաեւ տաղավարից.“Նա ներկայացնելու է այն ամենն, ինչ բացահայտել է նկարահանումների ընթացքում, ինչ զգացել ու պարզել է այս կամ այն գործը ստանձնելիս”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աստղիկ Ալավերդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW