×


Աստղիկ Սաֆարյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել :)

Արդեն տեղեկացրել ենք, որ Աստղիկ Սաֆարյանն այս օրերին Հայաստանում է: Երգչուհին նոր ֆոտոշարքում է նկարահանվել` այն առաջինը տրամադրելով BRAVO.am-ին:):

Աստղիկ Սաֆարյանը


Լուսանկարվելու առաջարկը նա ստացել է “Monic” ստուդիայի տնօրեն Հայկ Սարդարյանից, միաժամանակ աշխատել է երեք լուսանկարչի եւ մեկ օպերատորի հետ, վերջինս ֆոտոշարքի ստեղծման ընթացքում տեսանյութ է նկարահանել, որը կարող եք դիտել ստորեւ: “Իհարկե, հեշտ չէ միաժամանակ չորս օբյեկտիվի հետ աշխատել, բայց ինչքան էլ բարդ իրավիճակ է լինում, փորձում եմ հաղթահարել: Արդյունքում շատ հետաքրքիր կադրեր ստացանք, ինչն ամենակարեւորն է”,-նշել է երգչուհին:

Աստղիկ Սաֆարյանը


Աստղիկ Սաֆարյանն իր վերջին ֆոտոշարքերը հիմնականում իրականացրել է Բարսելոնում` տեղի լուսանկարիչների հետ.“Դրանք մեծ մասամբ քաղաքային պատկերների ֆոնին արված լուսանկարներ են, ինչը նույնպես իր բարդություններն ունի, իսկ այս անգամ որոշեցի ֆոտոստուդիան ընտրել` բազմատեսակ լուսային ու ծխային էֆեկտներով”:

Բնութագրելով իր կերպարները` փոփ-ռոք երգչուհին հետեւյալն է նշել.“Դրանցից 3-ն իրենց մեջ ունեն ռոքային հոգեբանություն, իսկ երկար կիսաշրջազգեստով կերպարն ավելի կանացի է` համեմված փոքրիկ կոպտությամբ”:

Աստղիկ Սաֆարյանը


Ինչպես իր նախորդ աշխատանքների դեպքում, զգեստների ու աքսեսուարների ոճային եւ գունային համադրությունն Աստղիկն ինքնուրույն է կատարել: Իսկ թե ինչպես է վարվում այն հագուստի հետ, որն այլեւս չի կրում, նա պատասխանել է.“Միշտ կանգնում եմ այդ խնդրի առջեւ եւ միշտ հետաձգում եմ այդ գործը…”:

Աստղիկ Սաֆարյանը


Երգչուհին ֆոտոշարքեր ներկայացնելն իր աշխատանքի մի մասն է համարում.“Առհասարակ, սիրում եմ նկարվել, նաեւ սիրում եմ հավերժացնել ինձ գեղեցիկ թվացող ցանկացած բան”: 

BRAVO.am
Լուսանկարները` “Monic” ստուդիայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW