Աստղիկ Ալավերդյանի եւ Նարբե Պողոսյանի պսակադրության մասին BRAVO.am-ը երեկ արդեն պատմել է: 12.12.12-ին նորապսակներն իրենց հյուրերի հետ մինչեւ ուշ գիշեր շարունակել են հարսանեկան խնջույքը:
Աստղիկի եւ Նարբեի հարսանիքին
Հյուրերի շարքում մեծ մասամբ եղել են զույգի ընկերները` դերասաններ, երգիչներ, հեռուստատեսության աշխատակիցներ. “Պատահական ոչ մի հյուր չի եղել, բոլորն այն մարդիկ էին, որոնք մեր ընկերության տարիներին մեր կողքին են եղել ու սպասել են մեր միության օրինականացմանը”:
Դերասաններին շնորհավորել ու երգեր են նվիրել Արսեն Գրիգորյանը, Լայանան, Մրրոն, Ռուբեն Սասունցին եւ այլք: Նարբեն եւ Աստղիկը նախապես կազմել էին հարսանեկան ցուցակ եւ հերթով իրականացրել բոլոր կետերը:):
Աստղիկի եւ Նարբեի հարսանիքին
Զույգի համար հիշարժան է նաեւ Թինա Քեյի բեմադրած պարային համարը, որով էլ ազդարարվել է զույգի մուտքը ռեստորանային սրահ. “Երկար ժամանակ ունեինք նախապատրաստվելու, բայց միայն վերջին օրերին ենք փորձ արել: Մեզ հետ չորս աղջիկ են պարել, այս վալսին անհամբեր սպասում էինք, որ հանկարծ չտապալենք. հետաքրքիր պար էր”:
Աստղիկի եւ Նարբեի հարսանիքին
Նարբեն ու Աստղիկը սովորել են Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում` զուգահեռ կուրսերում, սակայն միմյանց հետ ծանոթացել են “Ընտանեկան պատմություններ” հեռուստածրագրի շրջանակում, երբ Աստղիկը մասնակցել է Նարբեի հեղինակային ծրագրի քասթինգին. “Մոտ 25-ից 30 աղջիկ էր մասնակցում, ես այդ ժամանակ 4-րդ կուրսում էի սովորում: Նրան խնդրեցի, որ ամենավերջում նստեմ եւ նրա տված տեքստի փոխարեն ինքս ինչ-որ իրավիճակ ներկայացնեմ: Ես էլ ինձ վրա զարմացել էի` որտեղից ինձ այդքան համարձակություն. արդյունքում որպես հաղորդավար ես ընտրվեցի, իսկ մեր հանդիպման երրորդ օրը հասկացանք, որ սիրում ենք իրար:)”:
Աստղիկի եւ Նարբեի հարսանիքին
Զույգը որոշ ժամանակ բնակվել է Իրանում, բայց այժմ վերադարձել են եւ վերսկսել ծրագրի նոր եթերաշրջանի նկարահանումները. “Մեկ տարի առաջ Նարբեն ընտանեկան խնդիրների պատճառով տեղափոխվել էր Իրան, ես էլ իր հետ մեկնել էի, քանի որ չէինք կարող երկար ժամանակ իրարից հեռու ապրել, իսկ այժմ վերջնական վերադարձել ենք Երեւան, բայց, իհարկե, երկրորդ հարսանիքի համար կրկին մեկնելու ենք Թեհրան”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: