Օգոստոսի 10-ին Սաղմոսավանքում տեղի ունեցավ Արամեի ու Աննա Թովմասյանի պսակադրության գեղեցիկ արարողությունը, որի մասին պատմել էինք ու ներկայացրել հարսանյաց խնջույքի մանրամասները:
Արամեն ու Աննա Թովմասյանը պսակադրվել են
Աննա Թովմասյանն Ինստագրամի իր էջում պսակադրությունից լուսանկարներ է հրապարակել ու գրառում կարատել․ “Արդեն երեք տարի է, ինչ ամուսնացած ենք միայն զագսով, երեկ վերջապես ստացանք Աստծո օրհնությունը։ Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել ջերմ խոսքերի եւ բարեմաղթանքների համար։ Աստված ձեզ պահապան”:
Աննան նաեւ շնորհակալություն է հայտնել իրենց ուղղված բոլոր բարեմաղթանքների ու շնորհավորանքների համար․ “Սիրելիներս, անչափ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար: Շատ հաճելի է ստանալ նման շնորհավորանքներ ընկերներից, ծանոթներից եւ առավել եւս անծանոթ մարդկանցից”:
Արամեի ու Աննա Թովմասյանի պսակադրությանը
Ստորեւ առաջարկում ենք դիտել պսակադրությունից համացանցում հայտնված նոր լուսանկարներն ու տեսանյութերը:
Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: