Հաշմանդամների միջազգային օրը` դեկտեմբերի 3-ին, հաշմանդամություն ունեցող հայ փոքրիկներին տոն է պարգեւել “ԷԽՈ” հասարակական կազմակերպությունը` կազմակերպելով հայ հայտնիների մասնակցությամբ գեղեցիկ համերգ:
Անահիտ Սիմոնյանը եւ Քրիստինե Պեպելյանը
Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Արամեն, Քրիստինե Պեպելյանը, Անահիտ Սիմոնյանը, Նարեկ Մակարյանը, Սրբուհի Սարգսյանն ու այլք: Երեխաները երգել, պարել, ինչպես նաեւ շփվել եւ լուսանկարվել են իրենց սիրելի երգիչ-երգչուհիների հետ:
Քրիստինե Պեպելյանը եւ միջոցառման փոքրիկ մասնակիրցները
Ողջունելով դահլիճում հավաքվածներին` Արամեն բարձր տրամադրություն է մաղթել եւ իր ուրախ կատարումներից երկուսը նվիրել փոքրիկներին եւ նրանց ծնողներին: Նարեկ Մակարյանն իր հերթին նշել է, որ փորձում է լինել այն մարդկանց կողքին, ովքեր դրա կարիքն ունեն.“Կարեւոր է, երբ նրանք զգում են, որ արտիստները միշտ պատրաստ են աջակցել’’:
Նարեկ Մակարյանը
Քրիստինե Պեպելյանի ելույթի ընթացքում բեմ են բարձրացել մի շարք երեխաներ եւ պարել երգչուհու հետ:): BRAVO.am-ի հետ զրույցում նա նշել է, որ հնարավորության դեպքում մշտապես մասնակցում է բարեգործական միջոցառումներին.“Նման հանդիպումներն ինձ համար շատ կարեւոր են, միմյանցից շատ բան ունենք սովորելու: Ոչ ոք ապահովագրված չէ. չգիտես` վաղն ինչ կլինի քեզ հետ: Ֆիզիկական կամ այլ խոչընդոտ ունեցող մարդը պետք է իրեն հասարակության լիարժեք անդամ զգա: Իմ ընկերների մեջ էլ կան հաշմանդամություն ունեցող բազմաթիվ մարդիկ, մեր շփման հարցում որեւէ խոչընդոտ երբեք չի եղել. բոլորս հավասար ենք’’:
"ԷԽՈ" ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը
“ԷԽՈ” հասարակական կազմակերպությունն աջակցում է հաշմանդամ երեխաներին եւ երիտասարդներին` փորձելով ինտեգրել նրանց հասարակական կյանքին: “Շատերն են բարձրաձայնում հաշմանդամների խնդիրները, բայց քչերն են խոսում նրանց հետ: Եկեք փորձենք խոսել նրանց հետ եւ ավելի մատչելի դարձնել մեր Երեւանը: Ի՞նչ ինտեգրման մասին կարող է խոսք լինել, եթե չկան հարմարություններ: Մենք դեռ չենք տեսնում մեր երկրում տեղի ունեցող լուրջ բարեփոխումներ’’,-ասել է ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը:
Համերգի վերջում երեխաների համար հյուրասիրություն է կազմակերպվել, նրանք դահլիճը լքել են նվերներով:):
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: