×


Արամեն եւ Աննա Թովմասյանը

Արամեն եւ Աննան հետաքրքիր նորություն են խոստանում

Արամեն, ով ընդգրկված է «Հայաստանի ձայնը 4» նախագծի ժյուրիի կազմում, չի մոռանում ստեղծագործական գործունեության մասին: Այս տարեվերջը բուռն աշխատանքային է անցնում երգչի համար, իսկ արդյունքը կերեւա 2018թ.-ին: BRAVO.am-ի հետ զրույցում նրա մենեջեր Սյոմա Կոդաբաշյանը հայտնել է, թե ինչ նորություններ են սպասվում եւ փոքրիկ գաղտնիք է բացել` կապված Աննա Թովմասյանի՝ վերջերս կատարած գրառման հետ:

Օրերս երգիչը նոր հոլովակ է նկարահանել Գյումրու «Սեւ բերդ» ամրոցում, որի պրեմիերան նախատեսված է գալիք գարնանը: «Լավագույնն ես» ռուսերեն երգը նվիրված է գեղեցիկ սեռին եւ կներկայացվի կանանց մեկամսյակին ընդառաջ: Երաժշտության հեղինակն Արամեն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն արել են Կարենը եւ Սեւակը:

Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումներին


«Տեսահոլովակը նկարահանել ենք 15 ժամվա ընթացքում: Այն սյուժե ունի, որը ծավալվում է Արամեի մասնակցությամբ տեսարաններին զուգահեռ»,-նշել է ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը՝ նախընտրելով շատ մանրամասներ չհայտնել:

Թե ինչու են ռուսերեն երգ ընտրել, Սյոման պատասխանել է.«Երգը վաղուց կար, սակայն չէինք պլանավորում դրա հիման վրա տեսահոլովակ նկարահանել: «Я кричу» երգի արձագանքներից հասկացանք, որ ռուսալեզու հանդիսատեսը սպասում է նման երգերի, եւ որոշեցինք շատ չսպասեցնել»:

Մինչեւ տարեվերջ երգիչը եւս մեկ տեսահոլովակ կնկարահանի՝ այս անգամ արդեն հեղինակային հայկական երգի հիման վրա.«Քանի որ այս շրջանում, «Հայաստանի ձայնը» նախագծով պայմանավորված, Հայաստանում ենք, որոշեցինք ժամանակը ճիշտ օգտագործել, հատկապես, որ հաջորդ տարվա Արամեի անելիքներն ու հյուրախաղերը բավական շատ են»:

Աննա Թովմասյանը՝ Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Սյոմայից հետաքրքրվել ենք նաեւ, թե ինչ նորության մասին է ակնարկել երգչի կինը՝ գրելով.«Սպասեք, հետաքրքիր է լինելու».«Պարզապես կարող եմ ասել, որ Աննան շատ հետաքրքիր ներդրում, դեր ունի Արամեի ռուսալեզու երգի տեսահոլովակում, սակայն այն զուգերգ չէ»,-եզրափակել է ռեժիսորը:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սյոմա Կոդաբաշյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին