Սիրուշոն պատրաստվում է մեկնել Պորտուգալիայի Սետուբալ քաղաք՝ մասնակցելու սեպտեմբերի 8-ին կայանալիք համերգ-փառատոնի: Երգչուհուն ճամփորդության ընթացքում կուղեկցի մենեջերը՝ Արեւիկ Ուդումյանը, որն էլ լուրի հետ կապված մանրամասներ է հայտնել BRAVO.am-ին:
Արեւիկ Ուդումյանը եւ Սիրուշոն
“Արդեն չորրորդ անգամ անցկացվում է մեծ համերգ, որին մասնակցում են Եվրոպայում ճանաչված երգիչ-երգչուհիներ, այդ թվում նաեւ “Եվրատեսիլ”-ի տարբեր տարիների մասնակիցները: Սիրուշոն կներկայացնի երկու երգ` եվրատեսիլյան “Քելե-քելե”-ն, իսկ մյուս երգը դեռ որոշված չէ”,-ասել է Սիրուշոյի մենեջերը:
Ի դեպ, Արեւիկը մեզ հետ զրույցում պատմել է, որ օրերս վերադարձել է ամառային հանգստից, հիացած է Իտալիայի գեղատեսիլ վայրերով, իտալացիներով եւ իտալական խոհանոցի ուտեստներով:):
Արեւիկ Ուդումյանն Իտալիայում
Հաղորդավարուհին Իտալիա մեկնել է չորրորդ անգամ, բայց առաջին անգամ է եղել մայրաքաղաք Հռոմում, նաեւ այցելել է Ռիչոնե եւ Սան Մարինո: Իտալական մյուս քաղաքներ այս անգամ չի գնացել, քանի որ նախկին ճամփորդությունների ժամանակ հասցրել էր լինել Ֆլորենցիայում, Միլանում, Պիզայում, Վենետիկում:
Արեւիկը ծովափնյա հանգիստը համատեղել է մշակութային ու ժամանցային տարբեր վայրեր այցելությունների հետ. “Հռոմը գեղատեսիլ ու պատմամշակութային վայրերով հրաշալի քաղաք է: Միշտ հիանում եմ իտալացիներով, նրանց հետ շփվելիս հնարավոր չէ ձանձրանալ: Բոլորի աչքերը ժպտում են, բոլորը խոսում են, նույնիսկ արդեն ես եմ մի քիչ խոսում իտալերեն:): Վերադառնալուց հետո iPad-իս մեջ ծրագրեր եմ ներբեռնել, ազատ ժամանակ նոր բառեր եմ սովորում, ինքնուրույն փորձում եմ լեզվին ավելի լավ տիրապետել”:
Արեւիկ Ուդումյանն Իտալիայում
Երկշաբաթյա հանգստից հետո Արեւիկ Ուդումյանը պատրաստվում է “Առավոտ լուսո” հեռուստածրագրի նոր եթերաշրջանին, որը կմեկնարկի սեպտեմբերից:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արեւիկ Ուդումյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: