×


Արմինե Պողոսյանն` իր նշանադրության եւ սիրելիի մատուցած անակնկալների մասին :)

Համազգային թատրոնի դերասանուհի Արմինե Պողոսյանը, որը հանրությանը հայտնի է նաեւ սերիալային իր դերերով եւ “Կարգին հաղորդում” նախագծին մասնակցությամբ, օրերս նշանադրվել է: BRAVO.am-ի հետ զրույցում նա ներկայացրել է իր եւ ամերիկաբնակ Խաչիկ Թութուզյանի սիրո պատմությունը:):

Դերասանուհի Արմինե Պողոսյանը


Ծանոթացել ենք շատ պատահական: Միացյալ Նահանգներից ընկերուհիս փաթեթ էր ուղարկել, որն ինձ հենց Խաչիկը պետք է փոխանցեր: Գնացի վերցրի, շատ ջերմ զրուցեցինք, ես էլ նրան հրավիրեցի հաջորդ օրվա իմ ներկայացմանը: Դրան հաջորդեց հանդիպումը սրճարանում, եւ հենց այդ օրվանից էլ անսպասելիորեն մտերմացանք:

Երբեւէ չէի մտածել, որ լուսնի տակ սիրո խոստովանության կարժանանամ: Սկզբում շատ զարմացա Խաչիկի քայլից, իսկ հետո հասկացա, որ նա է իմ կյանքի տղամարդը` բարի, կնամեծար… Երջանիկ եմ, որ արժանացել եմ այդ խոստովանությանը:

Արմինե Պողոսյանը եւ Խաչիկ Թութուզյանը նշանադրվել են


Ինչպես ծանոթությունն ու սիրո խոստովանությունը, նշանադրությունը նույնպես շատ պատահական է տեղի ունեցել: Հրավիրված էինք քրոջս աղջկա ծննդյան տարեդարձին: Խնջույքի ժամանակ Խաչիկն ինձ կրկին անակնկալ մատուցեց` ընտանիքիս անդամների մոտ մատնեմատիս մատանի դնելով: Այդ ամենը շատ անսպասելի էր ու միեւնույն ժամանակ` շատ հաճելի:

Հարսանիքի օրը դեռ չենք որոշել: Քանի որ սիրելիս Միացյալ Նահանգներից է, ամուսնությունից հետո կբնակվենք ե′ւ այստեղ, ե′ւ այնտեղ:

Արմինե Պողոսյանը եւ Խաչիկ Թութուզյանը նշանադրվել են


Խաչիկը դեմ չէ, որ շարունակեմ թատերական գործունեությունս: Եվ առհասարակ, նրա կողմից ոչ մի արգելք չկա: Շատ երջանիկ եմ, որ հանդիպել եմ նման հրաշք անձնավորության:

BRAVO.am-ը շնորհավորում է Արմինեին եւ Խաչիկին` մաղթելով համատեղ երջանիկ կյանք:):

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմինե Պողոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW