BRAVO.am-ը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 5-ին Արսեն Գրիգորյանի ընտանիքում մեծ ուրախություն էր. ծնողներին այդքան երջանկացրած փոքրիկ Վահեն այսօր դարձել է մեկ ամսական:):
Արսեն Գրիգորյանի կինը եւ որդին` մեկ ամսական Վահեն
Երգիչը մեզ հետ զրույցում նշել էր, որ “Ֆրանսիայում ծնված իր երկրորդ երեխային առաջին անգամ տեսնելիս աննկարագրելի զգացողություններ է ունեցել.“Նույնն էր, ինչ աղջկաս` Ինեսի ծնվելու ժամանակ էի ապրել:)”:
Արսեն Գրիգորյանի որդին` Վահեն
Նշենք նաեւ, որ այսօր երեք տարեկան է դարձել Արսեն Գրիգորյանի դուստրը.“Քեզ շատ եմ սիրում ու շնորհավորում եմ ծնունդդ, սիրելիս: Ուզում եմ` բոլորն իմանան, որ ես ու մամադ քեզ շատ ենք սիրում: Ծննդյանդ տոնը մեր տոնն է, կյանքս:): Քեզ անամպ երկինք, բարի մանկություն, առողջություն: Երջանիկ ու հաջողակ լինես, Ինես”,-նշել է երաժիշտը:
Արսեն Գրիգորյանը դստեր` Ինեսի հետ
BRAVO.am-ը եւս շնորհավորում է Արսեն Գրիգորյանին` մաղթելով, որ իր ընտանիքի երջանկությունը հարատեւ լինի:):
BRAVO.am
Լուսանկարները` Արսեն Գրիգորյանի “ֆեյսբուքյան” էջից


×
19,074






