×


Արքայական ընտանիքը մեկ զույգ կոշիկ ունի՞ :)

Հունիսի 18-ին բրիտանական արքայական ընտանիքը հավաքվել էր Վինդզորի պալատում` ներկա գտնվելու հավատարմության եւ խիզախության համար պարգեւատրված ասպետների շքերթին: Նշենք, որ այս շքանշանն աշխարհում ամենահներից է, որը տրվում է միապետի, այս դեպքում՝ Էլիզաբեթ Երկրորդի կողմից:  

Սոֆին, Քեթրինը եւ Կամիլան


Մինչ արքայազններ Չարլզն ու Ուիլյամը մասնակցել են տոնական շքերթին, վերջիններիս կանայք` Կամիլան ու Քեթրինը հետեւել են սիրելիներին ու քննարկել վերջին նորությունները:): Նրանց էր միացել նաեւ Ուեսեքսի դքսուհի Սոֆին: Ինչպես երեւում է նկարներից, այս կանայք կարծես նախապես պայմանավորվել են միանման հագնվել: 

Բացի ավանդական շքանշանից, ավանդական են դարձել նաեւ դքսուհի Քեթրինի կոշիկները, որոնց մասին արդեն պատմել ենք: Եվ հետաքրքիր է, որ տոնակատարության ընթացքում նման կոշիկներով են եղել նաեւ Կամիլան ու Սոֆին:):

Վինդզորի պալատում տեղի ունեցած շքերթին


Նորաձեւության քննադատների արձագանքն, իհարկե, չի ուշացել. նրանց կարծիքով, Քեթրինն անզուգական տեսք ունի “Ալեքսանդր ՄաքՔուին” ապրանքանիշի զգեստով: Ջեյն Քոբեթի դիզայնով գլխարկը եւս գեղեցիկ է եւ ամբողջական է դարձնում Միդլթոնի հանդերձանքը:

60-ամյա Կամիլայի հագուստն “Աննա Վալենտին” բրենդի է, գլխարկը՝  “Ֆիլիպ Թրեյսի”: 47-ամյա Սոֆին “Բրյուս Օլդֆիլդ” ապրանքանիշի զգեստով է: Կանայք հագուկապով բավական համահունչ են:):

Քեթրինն ու Ուիլյամը


Իսկ ինչ վերաբերում է կոշիկներին, գուցե արքայական ընտանիքում կոշկեղենի ճգնաժամ է, կամ էլ կանայք հարմարավետ ու գեղեցիկ են համարում նույն ապրանքանիշի արտադրանքը:):


Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW