×


Բեյոնսեի հանելուկային երկրորդ հղիությունը

Վերջին օրերին մամուլը հեղեղել է Բեյոնսեի հղիության մասին լուրը: Նախ` երգչուհին հայտարարեց, թե դեմ չէ եւս մեկ երեխա ունենալ, հետո հայտնվեց հանրության առջեւ այնպիսի հագուստով, որը ցուցադրում էր նրա կլորացած որովայնը, վերջում էլ հետաձգեց իր համերգը` պատճառաբանելով վատառողջ լինելը:

Ջեյ Զին եւ Բեյոնսեն


Նշենք, սակայն, որ Բեյոնսեի հավանական հղիության լուրը պաշտոնապես հերքել է նրա ամուսինը` Ջեյ Զին: Ընտանիքի ընկերներից Էմբրո Դարդենը, ով հայտնի հիփ-հոփ ռադիոկայանի ծրագրերի տնօրենն է, պատմել է, որ ռեփերի էլեկտրոնային հասցեին շնորհավորական նամակ է ուղարկել, որին հետեւյալ պատասխանն է ստացել.“Այդ ամենը սուտ է: Երբեմն լուրերը բլոգներում կատարված գրառումներից վատն են”:

Ջեյ Զին եւ Բեյոնսեն


Բեյոնսեի եւ Ջեյ Զիի ընկերներն ու երկրպագուները շարունակում են շնորհավորել ու բարեմաղթանքներ հղել զույգին` թերհավատորեն վերաբերվելով բարի լուրի հերքմանը: Իսկ Բեյոնսեն մի քանի ամսից կմայրանա, թե` ոչ, ցույց կտա ժամանակը :): 

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարդալ ավելին

Quality Sign BW