Համացանցում տարածվել են հայտնի ապրանքանիշներից մեկի գովազդային լուսանկարները, որոնց հերոսուհին Բեյոնսեն է: Երգչուհին հերթական անգամ ցուցադրում է բարեմասնությունները` ներկայացնելով նաեւ լողազգեստների նոր հավաքածու եւ գարուն-ամառ սեզոնի համար նախատեսված հագուստ:
Բեյոնսեն
Աշխարհի ամենանախանձելի մարմիններից մեկի տիրուհին ֆոտոշարքի աշխատանքները համատեղել է իր նոր տեսահոլովակի նկարահանումների հետ, որոնք իրականացվել են Բահամյան կղզիներում:
Բեյոնսեն
“Հետաքրքիր գաղափար է մշակված. կրակի, ջրի, հողի ու քամու միջոցով ինքնաարտահայտվող կնոջ կերպարում եմ: Կարծես հենց տեսահոլովակում նկարահանվեի”,-ֆոտոշարքի մասին իր կարծիքն է ասել Բեյոնսեն:
Բեյոնսեն
Ինչպես հայտնի է, երգչուհին այս տարի շրջագայությունների խիտ գրաֆիկ ունի: Սերբիայում կայացած “Mrs, Carter Show”-ի ժամանակ Բեյոնսեն զարմացրել է բոլորին իր հագուստով, որը կարող եք դիտել ստորեւ:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail


×
5,288






