×


Բիլանը, Լազարեւը, Չումակովը ոգեւորել են “Մանկական Նոր ալիք 2012”-ի հայ մասնակիցներին

“Մանկական Նոր ալիք 2012”-ից վերադարձած Սոնա Գյուլխասյանն ու Արինա Մալխասյանն այսօր հանդիպել են լրագրողների հետ ու կիսվել մրցույթից ստացված տպավորություններով: Սոնան, ինչպես արդեն տեղեկացրել ենք, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը` ընդամենը մեկ միավորով զիջելով Ռուսաստանի մասնակցին: Փոքրիկ Արինան էլ գրավել է 6-րդ տեղը:

Արինա Մալխասյանը եւ Սոնա Գյուլխասյանը


“Ալեքսանդր Ռեւզինը հիացած էր 10-ամյա Արինայով: Աղջկան մրցույթի արեւն էին համարում:  Նա ռուսերեն չգիտի, բայց կարողանում էր բացատրել ամեն ինչ: Շատերին հասցրեց հայերեն սովորեցնել”,- պատմել է երեխաների պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը, Արինան էլ իր հերթին նշել է, որ մրցույթն իրենց շատ ընկերներ է տվել, նաեւ փորձառություն:

Սոնա Գյուլխասյանը, ինչպես հայտնի է, մրցույթի շրջանակում ներկայացրել է “Կարոտ” ու Բեյոնսեի երգացանկից “Listen” երգերը: Աղջիկը մրցութային օրերին ժյուրիի անդամներից յուրաքանչյուրից 11-ական միավոր է ստացել, իսկ  ճակատագրական  10  միավորի հեղինակն է հանդիսացել “Дискотека Авария” խմբից Ալեկսեյ Ռիժովը: Հայկական կողմը նշում է՝  նույնիսկ ժյուրիի անդամները դժգոհություն են հայտնել այս առիթով: Որպես մրցանակ Սոնան ստացել է էլեկտրոնային դաշնամուր:

Իգոր Կրուտոյը եւ "Մանկական Նոր ալիք 2012”-ի երկրորդ մրցանակակիր Սոնա Գյուլխասյանը


“Դիմա Բիլանը, Սերգեյ Լազարեւը, Ալեկսեյ Չումակովը ոգեւորում էին Սոնային, ասում էին, որ իրենք առաջին հորիզոնականը չեն գրավել, բայց մեծ հաջողությունների են հասել ու դեռեւս շարունակում են ակտիվորեն աշխատել: Իսկ առաջին հորիզոնականը գրաված բազմաթիվ երգիչների մասին հանդիսատեսը արդեն հասցրել է մոռանալ”,- ասել է Նադեժդա Սարգսյանը:

Սոնա Գյուլխասյանը եւ Արինա Մալխասյանը


Ի դեպ, 2011 թվականի նոյեմբերին Սոնան մասնակցել է Գերմանիայում կայացած հայտնի մրցույթի եւ Գրան պրի շահել: Այս նոյեմբերին աղջիկը պատրաստվում է մեկնել Գերմանիա` ձայնագրվելու հատուկ իր համար գրված սինգլը:

BRAVO.am-ը շնորհավորում է երեխաներին ու նորանոր հաջողություններ մաղթում:):

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW