Բրեդ Փիթ եւ Անջելինա Ջոլի զույգի հարաբերությունների շուրջ անդադար բամբասանքներ ու լուրեր են պտտվում: “The Hollywood Reporter”-ին տրված հարցազրույցում դերասանը հերքել է Ջոլիի հղիության մասին լուրը, ինչպես նաեւ նշել է, որ դեռեւս չեն պլանավորել պաշտոնապես ամուսնանալու օրը:): Սակայն Բրեդը չի բացառել, որ ապագայում ինքն ու սիրելին կամուսնանան եւ եւս մեկ երեխա կունենան:):
Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը
“Ես ու Անջելինան ուզում ենք ամուսնանալ: Որոշ ժամանակ առաջ ասում էինք, որ չենք ուզում անել դա, որովհետեւ կարող ենք “յոլա գնալ” առանց պաշտոնական ամուսնության: Բայց այժմ վստահ չեմ, որ այս վիճակը երկար կտեւի. մեր երեխաներն անդադար պահանջում են, որ ամուսնանանք: Դա նրանց համար մեծ կարեւորություն ունի, ճիշտն ասած` ինձ համար եւս կարեւոր է երդում տալ”,- ասել է Բրեդ Փիթը:
Ընտանիքի համալրման մասին դերասանը հետեւյալն է ասել. “Կարծում եմ` այժմ մեր ընտանիքի անդամների քանակն իդեալական է: Բայց եթե տեսնենք` մի երեխա մեր ուշադրության խիստ պահանջ ունի, անհապաղ կորդեգրենք նրան”:
Բրեդի եւ Անջելինայի ընտանիքը
Փիթը նաեւ անկեղծացել է ու պատմել` ինչպես է Ջոլին օգնել իրեն հաղթահարել խնդիրները. “Ես անդունդում էի 1990-ական թվականների վերջում: Փախչում էի աստղային անցուդարձից, նստում էի թախտին ու անդադար ծխում: Ամեն երեկո նույն բանն էի անում… Բայց մեկ օր ինքս ինձ ասացի, որ դա ժամանակի վատնում է եւ կարողացա փոխել կյանքս”:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Eg.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: