×


Բրեդ Փիթը, Բանդերասը, Ջիմ Քերին, Քեմերոն Դիասը եւ մյուսները կարոտ են մնացել:)

Կինեմատոգրաֆի աշխարհը հաճախ անազնիվ ու անշնորհակալ է գտնվում դերասանների, ռեժիսորների, մի խոսքով` կինոյի մարդկանց հանդեպ: Նրանք գեղեցիկ են, տաղանդավոր, հաջողակ, բայց չունեն “Օսկար”՝ ցանկացած դերասանի ամենացանկալի մրցանակը: Վստահաբար կարող ենք նշել, եթե նույնիսկ ամենաբարձր վարձատրվող դերասանին “Օսկար” խոստանան  անվճար խաղացած դերի դիմաց, նա անվերապահորեն կհամաձայնի:):

Քեմերոն Դիասը


Որոշ դերասաններ վաստակել են “Օսկար’’ ունենալու իրավունքը, նույնիսկ բազմիցս նոմինացված են եղել տարբեր անվանակարգերում, բայց դեռեւս ձեռնունայն են: Եվ այսպես, այսօր ներկայացնում ենք տաղանդավոր ու հաջողակ այն դերասաններին, որոնց տանն “Օսկար’’ արձանիկ չկա, որոնք օսկարյան բեմից երբեք շնորհակալություն չեն հայտնել իրենց ծնողներին ու Աստծոն, եւ որոնք չունեն սեփական արձանիկներով լուսանկար:

Բրեդ Փիթը


Այս տարի հոլիվուդյան սրտակեր Բրեդ Փիթը “Տարվա լավագույն դերասան” անվանակարգում կրկին նոմինացված էր  “Օսկար”-ի` “Մարդ, որը փոխեց ամեն ինչ’’  ֆիլմի համար, սակայն արձանիկը տուն տարավ “Արտիստը” ֆիլմի դերակատար Ժան Դյուժարդենը: 48-ամյա Բրեդը “Օսկար”-ի է առաջադրվել նաեւ 1995 թվականին՝  որպես երկրորդ պլանի լավագույն դերասան “12 կապիկ’’ ֆիլմի համար, եւ  2008 -ին՝ “Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը” ֆիլմերում գլխավոր դեր ստանձնելու համար:  Արդեն 49 տարեկան Բրեդը դեռեւս օսկարակիր չէ:

Ջոնի Դեփը


Ջոնի Դեփի պատմությունը նման է նախորդին: Նա էլ է երեք անգամ առաջադրվել “Օսկար’’-ի որպես տարվա լավագույն դերասան՝ “Կարիբյան ծովի ծովահենները’’, “Հեքիաթային երկիր’’ եւ “Սուինիի Թոդ. սատանայական վարսավիրը Ֆլիթ սթրիթից’’ ֆիլմերի համար:

Երեք անգամ “Օսկար”-ի է առաջադրվել նաեւ Լեոնարդո ԴիԿապրիոն. 1994 թվականին՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան “Ի՞նչն է մտահոգում Գիլբերտ Գրեյպին’’ ֆիլմի համար: Ի դեպ, այդ ժամանակ նա ընդամենը 19-ը տարեկան է եղել: Որպես լավագույն դերասան առաջադրվել է 2004 -ին՝ “Ավիատոր’’ ֆիլմում ստանձնած գլխավոր դերի համար: Երրորդ անգամ Լեոն մրցանակի հավակնորդների թվում է եղել 2007 թվականին` “Արյունոտ ադամանդ’’ ֆիլմի համար:  Հայտնի դերասանը դեռեւս չունի բաղձալի արձանիկը:

Ջիմ Քերին


50-ամյա Ջիմ Քերին տաղանդավոր է, սակայն ի տարբերություն նախորդ պատմությունների հերոսների՝ երբեք չի հայտնվել “Օսկար’’ մրցանակաբաշխության որեւէ անվանակարգում: Ջիմը բազմիցս նշել է, որ երազում է արձանիկի մասին: BRAVO.am-ն իր հերթին ցանկանում է, որ դերասանի երազանքն իրականանա:):

Հարի Օլդմենը կրկին  առանց “Օսկար”-ի տաղանդ է: Առաջադրվել է  այս տարի՝  որպես լավագույն դերասան՝  “Լրտես, դուրս արի’’ ֆիլմում գլխավոր դերի համար: Ինչպես հայտնի է, արձանիկը մեկ այլ դերասան ստացավ: Տաղանդավոր դերասան եւ պարզապես գեղեցիկ տղամարդ Անտոնիո Բանդերասը եւս անհաջողակ է  “Օսկար’’-ի աշխարհում: 51-ամյա Անտոնիոն ոչ մի արձանիկ դեռեւս չունի:

Ջուլիանա Մուրը


Ջուլիանա Մուրը երեք անգամ՝ 1997, 1999 եւ 2002  թվականերին, սպասել է բաղձալի արձանիկը տուն տանելուն… Չնայած, որ նա “Օսկար’’ չունի, շարունակում է նկարահանվել մեծ բյուջե ունեցող ֆիլմերում եւ մնալ լավագույն դերասանուհիներից մեկը:

Սարա Ջեսիկա Փարքերը ժամանակակից լավագույն դերասանուհիներից է: Նա 4 “Ոսկե գլոբուս” ունի, բայց “Օսկար’’-ի մասին միայն երազում է: Քեմերոն Դիասը կոմեդիայի ժանրի աստղ է, բայց նույնպես ոչ մի “Օսկար’’ չունի: Նա տասնյակ ֆիլմերում է նկարահանվել ու շարունակում է իր ակտիվ գործունեությունը: Ինչպես երեւում է՝ աղջիկը դեռեւս հույսը չի կորցրել:):

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին


Այս դերասանուհին Բրեդ Փիթի նախկին կինն է ու ի տարբերություն նրա ներկայիս կնոջ` Անջելինա Ջոլիի, որը “Օսկար’’ ունի երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար, ձեռնունայն է: Ջենիֆեր Էնիսթոնը “Օսկար’’-ի փոխարեն, արդեն ընտանիք կազմելու եւ երեխաներ ունենալու մասին է մտածում:


Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Vev.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW