BRAVO.am-ը 2011-ի դեկտեմբերին տեղեկացրել էր, որ Բրիթնի Սփիրզը պատրաստվում է երրորդ անգամ ամուսնանալ, ընտրյալն էլ իր նախկին գործակալ Ջեյսոն Թրեւիկն է: Ինչպես հայտնի է դարձել, երգչուհին մտափոխվել է:
Բրիթնի Սփիրզը չի ամուսնանա Ջեյսոն Թրեւիկի հետ
Մեկ տարուց ավելի նշանվածի կարգավիճակում լինելուց հետո զույգը բաժանվել է, պատճառներն առայժմ չեն նշվում: Փոփ-աստղը, հաստատելով լուրը, նշել է, թե միշտ հիացել է Թրեւիկով. “Մենք կմնանք լավ ընկերներ”: Արդեն իր նախկին հարսնացուի մասին նույն կերպ է արտահայտվել նաեւ Ջեյսոնը:
Բրիթնի Սփիրզը չի ամուսնանա Ջեյսոն Թրեւիկի հետ
Սփիրզին այլեւս չենք տեսնի նաեւ “X Factor” նախագծի ժյուրիի կազմում. երգչուհին պատրաստվում է իրեն կրկին նվիրել երաժշտական գործունեությանը:
Բրիթնի Սփիրզը որդիների եւ Ջեյսոն Թրեւիկի հետ
Հիշեցնենք, Բրիթնին առաջին անգամ ամուսնացել է 2004 թվականին իր մանկության ընկեր Ջեյսոն Ալեքսանդրի հետ, որը տեւել է 55 ժամ: Նույն տարում Սփիրզն ամուսնացել է պարող Քեւին Ֆեդերլայնի հետ, զույգը բաժանվել է 2006-ին: Երկրորդ ամուսնությունից երգչուհին երկու որդի ունի:
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: