×


Գայանե Ասլամազյանը, ԴերՀովան եւ այլք` Սեւակ Ամրոյանի նոր տեսահոլովակում

Սեւակ Ամրոյանի համար ամռան վերջին երկու օրն անցել են աշխատանքային բուռն մթնոլորտում. նկարահանվել է “Ժողովրդական երգիչ” հեռուստանախագծի հաղթողի նոր տեսահոլովակը, որի ռեժիսորն ու օպերատորն Արվին Քոչարյանն է, ոճաբանը` Արամ Նիկոլյանը:

Սեւակ Ամրոյանի "Ախպերս ու ես" տեսահոլովակի նկարահանումներին


“Ախպերս ու ես” հայրենասիրական երգը նոր մոտեցմամբ գործիքավորել է ԴերՀովան, իսկ նկարահանումը տեղի է ունեցել տեսահոլովակի համար հատուկ պատրաստված տաղավարում:

Սեւակ Ամրոյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ գոհ է նկարահանման ընթացքից եւ սպասում է վերջնարդյունքին.“Այս երգը բազմիցս կատարել են տարբեր երգիչներ: Մի անգամ Հարութին առաջարկեցի, որ գործիքավորի, եւ երգեցի Կրեմլի դահլիճում` Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված համերգին: Իսկ տեսահոլովակը, կարծում եմ, Արվինը հետաքրքիր է նկարել: Շնորհակալ եմ, որ ընկերներս կողքիս են ու համաձայնեցին միասին աշխատել”:

Գայանե Ասլամազյանը եւ տեսահոլովակի հերոսները


Սեւակ Ամրոյանի պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը հայտնել է, որ տեսահոլովակում նկարահանվել են Գայանե Ասլամազյանը` մոր կերպարում, զինծառայողներ, ԴերՀովան, “The Beautified Project” խմբից կիթառահար Արմեն Շահվերդյանը եւ այլք:

Սեւակ Ամրոյանի "Ախպերս ու ես" տեսահոլովակի նկարահանումներին


“Քանի որ հայտնի, բայց մոռացված երգը Սեւակի կատարմամբ սիրվեց, որոշեցինք հենց այն տեսահոլովակով ներկայացնել: Մեզ հիմա հարկավոր են հայրենասիրական ոգեշնչող երգեր: Արվինին առաջարկեցինք ստանձնել ռեժիսորի գործը, ստեղծագործական քննարկումներից հետո նախապատրաստեցինք տաղավարը, որը մասշտաբներով ծավալուն չէ, բայց գաղափարային առումով նորություն է: Նկարահանվել են այնպիսի կադրեր, որոնք լսարանի համար նոր են”,- նշել է Ալեքսանդր Մհերյանը:

“Ախպերս ու ես” տեսահոլովակի պրեմիերային սպասեք մինչեւ սեպտեմբերի 21-ը:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/, Արվին Քոչարյանի եւ Սեւակ Ամրոյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW