×


Գարնանը կծնվի “Մաեստրո” սերիալից Սամվելի եւ Սիրանուշի երկրորդ երեխան

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններ Սամվել Դանիելյանն ու Սիրանուշ Լազյանը սպասում են իրենց երկրորդ բալիկի լույս աշխարհ գալուն: Բժիշկների կանխորոշմամբ` երեխան կծնվի մայիսի 1-ին: Ամուսինների մեծ դստեր ցանկությամբ փոքրիկին անվանակոչելու են Մարիա:

Դերասաններ Սամվել Դանիելյանն ու Սիրանուշ Լազյանը


“Սեպտեմբերի 2-ին Էլենը կդառնա 6 տարեկան եւ առաջին անգամ կգնա դպրոց: Նա միշտ մեզ հետ հաճույքով գալիս է թատրոն, նույնիսկ լաց է լինում, երբ որոշում ենք տուն վերադառնալ: Մեկ անգամ սերիալի նկարահանումների ժամանակ որոշեցինք իրեն էլ ներառել, բայց փորձն անհաջող անցավ, որովհետեւ երեխան կտրականապես հրաժարվեց տեսախցիկին նայել եւ դրանից հետո հայտարարեց, որ իրեն ոչ մի նկարահանման այլեւս չտանենք: Միայն թատրոնն է սիրում, նրա համար բոլոր անկյուններից թատրոնը շատ հետաքրքիր վայր է”, - BRAVO.am-ին պատմել է Սամվել Դանիելյանը:

Դերասան-ամուսինների մեծ դուստրը` Էլենը


Զույգի ծանոթության վայրն էլ թատրոնն է եղել.“Ուսանողական տարիներից սկսեցի աշխատել Պատանի հանդիսատեսի թատրոնում, հետո գնացի բանակ: Այդ ընթացքում ապագա կինս մեր թատրոնում աշխատանքի է ընդունվել, ես էլ ծառայելուց հետո վերադարձա, առաջին հանդիպումից մեր ծանոթությունը կայացավ”:

Դերասաններ Սամվել Դանիելյանն ու Սիրանուշ Լազյանը


Այժմ դերասան-ամուսինները նկարահանվում են “Շանթ” հեռուստաընկերության “Մաեստրո” սերիալում. “Սցենարով էլ կինս հղի է, որ ամեն ինչ բնական լինի: Բայց սերիալում մեր կյանքը չենք խաղում, այնտեղ երեխան իմը չէ: Սիրանուշը մինչեւ վերջ կնկարվի, երեխայի ծնվելուց հետո շատ կարճ դադար կվերցնի, նորից կշարունակի աշխատանքը”:

Սամվելի խոսքով` իրեն ճանաչում է բերել “Որոգայթ” սերիալը, որից հետո խաղացել է բազմաթիվ սերիալներում: Կինն էլ բացի սերիալիներից նկարահանվել է “Պահանջվում է միլիոնատեր” եւ “Poker.am” ֆիլմերում:

Դերասաններ Սիրանուշ Լազյանը, Սամվել Դանիելյանը, Իռեն Աբելյանը, Արաքսյա Մելիքյանը եւ Սմբատ Ստեփանյանը


Թատրոնում այժմ միայն Սամվել Դանիելյանն է խաղում, միաժամանակ մասնակցում է  երկու նոր ներկայացման փորձերին: Փետրվարի 22-ին նախատեսված է “Վիրուս” դրամայի պրեմիերան, որը բեմադրել է Հակոբ Ղազանչյանը , իսկ մարտին կկայանա Գոռ Մարգարյանի բեմադրած “Մեղրի համը”  ներկայացման պրեմիերան: 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սամվել Դանիելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW