“Վերածնունդ”-ն այս ամիս Գյումրիում էր հյուրընկալել բազմաթիվ երաժիշտ-կատարողների, որոնք մասնակցել են արդեն 6-րդ անգամ իրականացվող միջազգային մրցույթ-փառատոնին` նվիրված կոմպոզիտորներ Արմեն Տիգրանյանի 135 եւ Սերգեյ Ռախմանինովի 140-ամյակներին:
"Վերածնունդ" միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնին
Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, որին ներկա են եղել մշակութային եւ քաղաքական գործիչներ, նախորդ տարիների դափնեկիրները, իսկ հանդիսավարներն էին Խորեն Լեւոնյանը եւ Գայանե Ասլամազյանը:
"Վերածնունդ" միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնին
Նշենք, որ այս տարի մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ էր ներկայացրել 33 երկրի ավելի քան 2700 կատարող, իսկ ժյուրիի կազմում եղել են ինչպես հայ, այնպես էլ այլազգի առաջատար մասնագետներ: ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանը մեզ հետ զրույցում հետեւյալն է ասել.“Բավական հետաքրքիր կատարողներ կան, որոնք ձայնային հրաշալի տվյալներ ունեն: Միայն մեկ խնդիր կար ինձ համար. անչափ շատ էին անգլերեն երգերը, իհարկե, դա անհրաժեշտ է միջազգային ասպարեզ դուրս գալու համար, բայց առաջին հերթին պետք է հիշել եւ ներկայացնել հայ երգահանների ստեղծագործությունները”:
"Վերածնունդ" միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնին
“Վերածնունդ” միջազգային մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են Մարդկային ռեսուրսների զարգացման “Փյունիկ” համահայկական հիմնադրամը, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը` ՀՀ մշակույթի նախարարության եւ Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` “Վերածնունդ” փառատոնի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: