“Մանկական Եվրատեսիլ 2012”-ի Հայաստանի ներկայացուցչի անունը պարզ կլինի սեպտեմբերին:): Երեկ`օգոստոսի 20-ին, ավարտվել է մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի հայտերի ընդունման ժամկետը:
“Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը
BRAVO.am-ի հետ զրույցում “Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասել է, որ հայտերը շատ են, բայց ընդամենը 20-ն է համապատասխանում բոլոր չափանիշներին. “Մյուսներն այս կամ այն կերպ շեղվել են մրցույթի նախընտրական փուլի մասնակցության հայտերի համար ներկայացված չափանիշներից”:
Գոհարը նշել է. “Ներկայացված հայտերում գերակշռում է փոփ ժանրը, հետաքրքրություն կա նաեւ ռոքի հանդեպ”:
“Առաջիկա շաբաթվա ընթացքում հանձնաժողովը կուսումնասիրի վերոնշյալ 20 հայտերն ու կփորձի թողնել լավագույններին, որոնք էլ կմասնակցեն “Մանկական Եվրատեսիլ 2012”-ի հայաստանյան նախընտրական փուլին”,- ասել է Գոհար Գասպարյանը:
Ավարտվել է “Մանկական Եվրատեսիլ 2012”-ի հայաստանյան նախընտրական փուլի հայտերի ընդունման ժամկետը
“Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը նշել է, որ նախքան նախընտրական փուլը, նախորդ տարիների պես կլինի ելույթների հերթականության վիճակահանություն, որին կհաջորդի նախընտրական փուլի եզրափակիչ համերգը:
“Մանկական Եվրատեսիլ 2012”-ը կկայանա դեկտեմբերի 1-ին Նիդեռլանդներում:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գոհար Գասպարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: