×


Գոհար Հարությունյանը 36-ամյակը նշելու ինքնատիպ տարբերակ է ընտրել :)

Գոհար Հարությունյանն այսօր` օգոստոսի 25-ին, ստանում է շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ իր ծննդյան 36-ամյակի կապակցությամբ: BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարը հայտնել է, որ այս անգամ խնջույքի փոխարեն նկարահանվում է ֆիլմում:

Գոհար Հարությունյանն՝ ամուսնու եւ դստեր հետ


Գոհարն իրեն դերասանուհի չի համարում եւ գրեթե միշտ հրաժարվում է նկարահանվելուց.“Կարծում եմ՝ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի ու իր աշխատանքում պրոֆեսիոնալ լինի: Այս անգամ համաձայնեցի միայն ինձ մտերիմ մարդու առաջարկը չմերժելու համար: Էպիզոդիկ կերպարում եմ. ներկայանում եմ որպես քասթինգի մասնակից”:

“Միսս Հայաստան 1998”,  “Միսս ԱՊՀ 1999” եւ “Միսիս Գլոբ 2009” մրցույթների հաղթող գեղեցկուհին նախորդ տարի  ծննդյան օրը կազմակերպել էր երեխաների մկրտությունը, իսկ 36-ամյակը որեւէ կերպ չի նշանավորել.“Փոքրիկներիս մկրտությունն այնքան կարեւոր էր, որ ծնունդս մղվել էր երկրորդ պլան, բայց շատ հաճելի օր էր: Այս անգամ միգուցե հարազատներիս հետ հավաքվենք”:

Գոհար Հարությունյանի երեխաների մկրտությանը


Գոհարը շուրջ հինգ տարի բնակվել է Միացյալ Նահանգներում, կարոտով է հիշում արտերկրում անցկացրած տարեդարձերը, բայց եւ հավելում, որ լավագույն ծննդյան օրերը Երեւանում է նշել: Նրա համար տարեդարձի լավագույն բարեմաղթանքն ու նվերն առողջությունն է.“Երբ երիտասարդ ենք, չենք գիտակցում առողջ լինելու կարեւորությունը, բայց մեծանալով ավելի ենք գնահատում: Երբ բախվում ես հիվանդության հետ, հասկանում ես առողջության իմաստը. հիմա ամենից կարեւորը երեխաներիս առողջությունն է”:

Գոհար Հարությունյանը` երեխաների հետ


Նա ընտանիքի հետ ամռան ընթացքում հանգստացել է Կիպրոսում, այնուհետեւ առանց երեխաների մեկնել Մոսկվա.“Երեխաներիս դուր էր եկել Կիպրոսը. մեր ժամանակը նպատակաուղղված վայելեցինք: Թեեւ ինձ համար պասիվ հանգիստ էր, բայց կարեւորը չհիվանդացան: Իսկ Մոսկվա գործնական նպատակով մեկնեցի եւ ընդամենը հինգ օր մնացի: Մի բիզնես-պլան ունեմ, որն ուզում եմ առաջիկայում իրականացնել”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ “Մայրիկների ակումբ”-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW