×


Գոհար Հարությունյանի ծննդյան խորհուրդը, երեխաների մկրտությունն ու նվիրական երազանքը

Գոհար Հարությունյանի համար երեկ կրկնակի տոն էր: Գեղեցկուհին նշում էր իր հոբելյանը՝ 35-ամյակը, իսկ երկրորդ առիթը երեխաների` այդքան սպասված մկրտությունն էր: Գոհար Հարությունյանի խոսքերով, իր ծննդյան լավագույն խորհուրդն եկեղեցում անցկացրած մկրտության այդ մի քանի րոպեներն էին:

Գոհար Հարությունյանը


Մկրտությունը տեղի է ունեցել Գեղարդում, որտեղ տարիներ առաջ մկրտվել է հենց ինքը` գեղեցկուհին: «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանն օգոստոսի 25-ին վաղ առավոտվանից իր հյուրընկալ դռներն է բացել արտասահմանից ժամանած իր մտերիմների ու բոլոր հարազատների համար:

«Տարվա այս ժամանակահատվածն ամենահարմարն էր երեխաներիս մկրտությունը կազմակերպելու համար, բացի այդ` ծննդյան տոնիս մատուցված լավագույն նվերն էր: Աղջիկներիս անընդհատ փորձում եմ բացատրել այս արարողության կարեւորությունը, բայց նրանց համար երեկվա կարեւորագույն առիթը իմ ծնունդն էր: Մի քանի ամիս շարունակ նրանք ինձ համար նկարներ ու բացիկներ են պատրաստել եւ երեկ դրանք ինձ մատուցել»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց Գոհարը:

Գոհար Հարությունյանի ծննդյան տարեդարձն ու երեխաների մկրտությունը


Ինչ վերաբերում է սիրելի ամուսնուն, ապա նվերներ գնելու եւ անակնկալներ մատուցելու համար նա հատուկ առիթների չի սպասում. «Ես եւ ամուսինս սիրում ենք միմյանց անակնկալներ մատուցել եւ դա չենք անում առիթից առիթ: Ամեն օր, հատկապես այս օրերին, նա ինձ գեղեցիկ նվերներ է մատուցում: Իմ կյանքի լավագույն նվերն ընտանիքս է»:

Գոհար Հարությունյանի ծննդյան տարեդարձն ու երեխաների մկրտությունը


Նյութական նվերների պակաս գեղեցկուհին չի զգում ոչ միայն ծննդյան տարեդարձին, այլեւ առհասարակ, փոխարենն ունի բազում երազանքներ ապագայի հետ կապված. «Հետադարձ հայացք գցելով դեպի անցյալ՝ գնահատում եմ այն, ինչ ունեմ: Ընտանիքս արդեն 7 տարեկան է, եւ այս 7 տարիների ընթացքում շատ նպատակների ենք հասել, ունենք 3 հրաշալի բալիկ: Այժմ ես մտածում եմ այն մասին, որ պահպանենք այն, ինչ ունենք, որ երեխաներս, ամուսինս առողջ լինեն, ընտանիքս էլ համալրվի մեկ, միգուցե եւ երկու բալիկներով»,- ավելացրեց Գոհար Հարությունյանը:

Bravo.am-ը շնորհավորում է Գոհար Հարությունյանին եւ ընտանեկան երջանկություն մաղթում:

Տեքստը` Աշխեն Դաշյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW