Դալիթան բոլոր աշակերտներին նվիրված երգ կներկայացնի: “Դեպի նոր մի կյանք”-ի հիման վրա օրերս նաեւ տեսահոլովակ է նկարահանվել, որի պրոդյուսերն Ալեն Սիմոնյանն է, ռեժիսորը` Արամայիս Հայրապետյանը: Հագուստն ընտրելիս աղջիկը լսել է ռեժիսորի ու իր մայրիկի խորհուրդները:
Դալիթայի “Դեպի նոր մի կյանք” տեսահոլովակի նկարահանումներին
Նկարահանումներն արվել են մեկ օրվա ընթացքում` սուպերմարկետում, “Հույսի ավան” թաղամասում եւ “Ալմանախ” կրթահամալիրում, որտեղ էլ Դալիթան սովորում է 8-րդ դասարանում. “Նկարվել են մեր դպրոցի երեխաները, իսկ ուսուցչուհու դերում դպրոցի տնօրեն Անժելա Հարությունյանն է”:
“Դեպի նոր մի կյանք”-ի երաժշտությունը գրել է Էդմոնդ Մակարյանը, գործիքավորել՝ երգիչ, երաժիշտ Արսեն Գրիգորյանը, իսկ խոսքերը գրել է Դալիթան. “Երաժշտությունը հավանելուց հետո փորձեցի գրել եւ միանգամից ստացվեց”, - BRAVO.am-ին ասել է Դալիթան ու ներկայացրել իր գրած բառերի կրկներգի հատվածը. “Քայլում եմ ես դեպի նոր մի կյանք, փնտրում եմ ես նոր լույսով վառ իմ ապագան, երգում եմ նոր շնչով, իմ ազատ խոսքով, կանչում եմ իմ երգով, անսահման սիրով”:
“Դեպի նոր մի կյանք” երգի խոսքերը գրել է հենց Դալիթան
Բացի երգելուց, Դալիթան տեսահոլովակում նաեւ պարում է, իսկ պարային շարժումները սովորեցրել է պարուսույց Նելլի Կարապետյանը: Աղջկա հետ պարում են նաեւ “Hip-Hop Life” խմբի տղաները:
12-ամյա երգչուհին վոկալ է պարապում ջազային երգչուհի Էմմա Ասատրյանի հետ, որը, ի դեպ, իր աշակերտի համար վերջերս նոր երգ է գրել “Մենակ չենք մենք” վերնագրով: Դալիթայի փոխանցմամբ` միգուցե հաջորդ տեսահոլովակն այդ երգի հիման վրա նկարահանվի:
Դալիթան բոլոր աշակերտներին նվիրված երգ կներկայացնի
“Դեպի նոր մի կյանք”-ի պրեմիերան կլինի մինչեւ մայիսի վերջ` նախքան Վերջին զանգը:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Դալիթայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: