×


Դելոն կնոջ տարեդարձի նախօրեին վիճել է նրա հետ :)

Վահագն Ստեփանյանը եւ Ռուզաննան չորս ամիս միասին համերաշխ ապրելուց հետո երեկ ընդհարվել են, բայց վեճը, ինչպես BRAVO.am-ին պատմել է Դելոն, ինքն է արհեստականորեն հրահրել` կնոջն անակնկալ մատուցելու նպատակով:):

Դելոն եւ Ռուզաննան


“Ռուզանը մեր ընկերական միջավայրում ծնունդ շնորհավորելու հետաքրքիր ու գեղեցիկ տարբերակ է ձեւավորել. կեսգիշերին առանց նախօրոք տեղեկացնելու գնում ենք հյուր եւ իսկական տոն կազմակերպում հոբելյարի համար: Այդպես նշել ենք եղբորս կնոջ, Ֆելիքս Խաչատրյանի եւ մյուսների տարեդարձերը, կնոջս դեպքում էլ բացառություն չպետք է լիներ”,-պատմել է հումորիստ-դերասանը:

Դելոն եւ Ռուզաննան


Նա սիրելիին հրավիրել է ռոմանտիկ երեկոյի, որը տեւել է մինչեւ կեսգիշեր, իսկ տանը զույգին շամպայնով դիմավորել են բարեկամներն ու ընկերները. “Ռուզանն ուզում էր շուտ վերադառնալ եւ քնել, բայց իմ ջանքերի եւ շուրջ մեկ ժամ Երեւանի փողոցներում շրջելու շնորհիվ, որի ընթացքում հաղորդագրությունների միջոցով խանդի տեսարան հրահրեցի, տուն հասանք նախատեսված ժամին:)”:

Ֆելիքս Խաչատրյանը` սիրելիի հետ եւ Դելոն ու Ռուզաննան


Դելոյի 24-ամյա կինը մեզ հետ զրույցում նշել է, որ ծննդյան օրը բարձր տրամադրությամբ է անցկացնում, երեկոյան կրկին խնջույք են կազմակերպելու.“Դելոն սեւ հումորի տարրերով անակնկալներ հաճախ է անում` հետաքրքրացնելով մեր կյանքը:)”,-ասել է նա, իսկ ամուսինն էլ հավելել է.“Այսպես ամենաշուտը 75 տարի անց կհոգնենք միմյանցից”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Դելոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW