Ինչպիսի՞ն կիներ Դիանա Գրիգորյանի կյանքը, եթե նա դերասանուհի չդառնար, կիթառ չնվագեր եւ իր սիրելի ֆիլմերն ու երաժշտությունը չլսեր… Այս անգամ BRAVO.am-ի հետ զրույցում իր սիրտն է բացել “Քաղաքում” հեռուստասերիալում Իռենի դերակատարը:):
Դիանա Գրիգորյանը
Ավարտել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Դերասանական արվեստի բաժինը: Այս մասնագիտությունն ընտրելը եղել է իմ որոշումը, ծնողներս էլ չխոչընդոտեցին:
Կարծում եմ` ընտրության հարցում խորհուրդներով պետք չէ առաջնորդվել: Անհրաժեշտ է ընտրել այն, ինչը զգում ես, որ քոնն է:
Դերասանուհի դարձա, որովհետեւ չդառնալու դեպքում կյանքս տխուր կլիներ: Այն երազանք էր, որն իրականացրի:
Դիանա Գրիգորյանը
"Շանթ"-ի “Քաղաքում” սերիալում հայտնվել եմ քասթինգի միջոցով: Համաձայնեցի մարմնավորել Իռենին` հավանելով կերպարի համառությունն ու աշխուժությունը:
Իմ եւ նրա միջեւ նմանություններ կամ տարբերություններ, իհարկե, կան: Ես էլ փոքր ժամանակ ծեծում էի եղբորս, բայց բնավորությամբ Իռենից շատ ավելի աշխույժ եմ:):
Մինչ այս եղել են տարբեր նախագծերում հանդես գալու առաջարկներ, սակայն մերժել եմ, որովհետեւ ուսանող էի եւ ինձ համար կարեւորն ուսումն էր:
Դիանա Գրիգորյանը
Շատ խնամքով եմ ընտրում այն կերպարը, որը պետք է մարմնավորեմ:
Երբեք չեմ երազել սերիալներում նկարահանվելու մասին, փոխարենը ցանկություն ունեմ խաղալ ներկայացումներում: Չի բացառվում, որ շուտով ինձ կտեսնեն նաեւ թատրոնի բեմում:
Դերեր կերտելն իմ մասնագիտության շնորհած մոգական ուժն է: Շատ եմ ուզում մարմնավորել Գաբրիել Գարսիա Մարկեսի պատմվածքների հերոսուհիներից մեկին:
Դիանա Գրիգորյանը
Ունեմ երկու ավագ քույր եւ եղբայր:
Կինոման եմ. սիրում եմ լավ ֆիլմեր:
Գնահատում եմ լավ երաժշտություն. ռոքի, ջազի եւ բլյուզի սիրահար եմ: Երաժշտության հանդեպ սերս ստիպեց կիթառի դասընթացների հաճախել:):
Գնահատում եմ տղամարդու անկեղծությունը, հումորի զգացումը եւ ինտելեկտը:
Երբեք չեմ անի քայլեր, որոնց համար հետո կամաչեմ:
Դիանա Գրիգորյանը
Երջանիկ եմ, երբ սիրելի մարդիկ առողջ են եւ իմ կողքին:
Տխրում եմ հրաժեշտների ժամանակ: Ինչպես Չապլինն էր ասում` ատում եմ հարժեշտները:
Հանուն սիրո պատրաստ եմ ամեն ինչի:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Դիանա Գրիգորյանի անձնական արխիվից եւ Masi Aria-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: