×


Դիանա Գրիգորյան.“Երբ ընտանիք կազմեմ, այլեւս նույն ռիթմով չեմ աշխատի”

Դիանա Գրիգորյանն 2014-ին հաջողությամբ հասցնում էր նկարահանվել սերիալում, գեղարվեստական ֆիլմում, ինչպես նաեւ խաղում էր“Շեֆը” ներկայացման մեջ: “Քաղաքում” սերիալում Իռենի դերակատարը BRAVO.am-ին հայտնել է, որ այս տարի եւս բազմազբաղ կլինի:

Դիանա Գրիգորյանը


Նա առաջարկ է ստացել նկարահանվել գեղարվեստական նոր ֆիլմում, թատրոնի բեմում էլ կկերտի նոր կերպար.“Նարինե Գրիգորյանը վերականգնում է 2012 թվականի դիպլոմային աշխատանքը` Մարկեսի “Ես միայն զանգահարելու եմ եկել” պատմվածքի մոտիվներով համանուն ներկայացումը: Բարդ աշխատանք է, բայց կարծում եմ` կստացվի: Դեպքերը զարգանում են հոգեբուժարանում, հերոսս հոգեկան խնդիրներ ունի”:

Դիանա Գրիգորյանը


Չցանկանալով խոսել անձնական կյանքի մասին` դերասանուհին միայն ասել է, որ երջանիկ է.“Հիմա ամեն ինչ հասցնում եմ, բայց յուրաքանչյուր աղջիկ վաղ, թե ուշ սկսում է ավելի քիչ ժամանակ հատկացնել իր աշխատանքին: Երբ ընտանիք կազմեմ, կարծում եմ` այլեւս նույն ռիթմով չեմ աշխատի”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Դիանա Գրիգորյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW