BRAVO.am-ը պատմել է “Դուռը բաց” ֆիլմի մասին, որն արդեն մեծ էկրանին է: Կատակերգության` “Մոսկվա” կինոթատրոնում տեղի ունեցած պրեմիերային ներկա են եղել հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, դերասաններ ու կինոգետներ:
Հովոն եւ Արսեն Գրիգորյանը
“Մեր ցանկությունն էր ստանալ ֆիլմ, որը կդիտվի ոչ միայն մեր օրերում, այլեւ բոլոր ժամանակներում, կհետաքրքրի մեր հարեւաններին եւ կովկասյան ժողովրդին”,-պրեմիերայից առաջ ասել է ֆիլմի ռեժիսոր, սցենարի հեղինակ եւ գլխավոր պրոդյուսեր Ավագ Ավագյանը:
Հայ երկու ընկերոջ ու իրենց խնդիրների հիման վրա է զարգանում կատակերգության սյուժեն: Միանգամայն բարի նպատակներով Վրաստան մեկնած ընկերները հայտնվում են մի պատմության մեջ, որի գործողություններով էլ ցուցադրվում է կովկասյան ժողովրդի բնավորության գծերն ու սովորույթները:
“Դուռը բաց” ֆիլմի ռեժիսոր, սցենարի հեղինակ եւ գլխավոր պրոդյուսեր Ավագ Ավագյանը
Ինչպես ռեժիսորն է նշում, “ֆիլմը պատերազմի պայմաններում խաղաղության որոնման մասին է, որտեղ կողք կողքի ապրում են հայեր, ռուսներ, վրացիներ, ամերիկացիներ ու ադրբեջանցիներ, պատերազմական պայմաններում իրենց կյանքը համեմում կովկասյան շնչով ու կոլորիտով”:
“40 օր կտրված ենք եղել կյանքից, բայց հավատացել ենք մեր ռեժիսորին”,-ասել է ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին մարմնավորող Արսեն Գրիգորյանը, իսկ Հովհաննես Ազոյանը` Հովոն, հավելել է հետեւյալը. “Դժվար է եղել, բայց շատ հետաքրքիր:)”:
Լիլի Էլբակյանն ու Համոն
Ֆիլմում նկարահանվել են նաեւ Ալեքսանդր Սեմչեւը, Բադուր Ծուլադձեն, Ալյոնա Գոնորը, Յուլյա Մարինիչը, Մարտա Բադիկյանն ու այլ շատ դերասաններ: Ֆիլմի վերջին հատվածում հանդիսատեսը որպես դերասան կտեսնի Հովոյի կնոջը` Մերիին, որը իր` հերոսի կնոջ դերում է:), եւ Իգոր Կլիմկոյին:
Ֆիլմի համար նկարահանումներ են կատարվել նաեւ ադրբեջանական մի ընտանիքի տանը, եւ, ինչպես նշել է ռեժիսորը, էպիզոդներում կան նաեւ ադրբեջանցիներ: “Կարեւորել ենք հերոսների իրական լինելը:)”,- ասել է Ավագ Ավագյանը:
“Դուռը բաց” կատակերգությունն արդեն ցուցադրվում է քաղաքի կինոթատրոններում, բանակցություններ են տարվում նաեւ այլ երկրներում ցուցադրվելու ուղղությամբ:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: