×


“Եղբայրները” սերիալից Ալինա Մարտիրոսյանը` ամուսնության ակնկալիքով :)

Պարուհի, ֆոտոմոդել, “Եղբայրներ” հեռուստասերիալի դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը բավական անկեղծ եւ հետաքրքիր զրույց է ունեցել BRAVO.am-ի հետ, որն էլ ստորեւ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:):

Ալինա Մարտիրոսյանը


Ավարտել եմ Երեւանի պարարվեստի ուսումնարանը:

1996 թվականին մասնակցել եմ  “Միսս Հայաստան” գեղեցկության մրցույթին` ընդգրկվելով լավագույն տասնյակի մեջ:

Մրցույթից հետո զբաղվել եմ մոդելային գործունեությամբ: Որպես ֆոտոմոդել հանդես եմ եկել հեղինակավոր կազմակերպությունների գովազդային հոլովակներում, եղել եմ “Sharm” հոլդինգի ֆոտոմոդելներից:

2006-2007 թվականներին աշխատել եմ որպես բորտ ուղեկցորդուհի:

Ունենալով ֆոտոմոդելի աշխատանքային փորձ` ֆիլմերում եւ սերիալներում նկարահանվելու առաջարկներ էի ստանում: Այդպես նկարահանվել եմ Դավիթ Բաբախանյանի “Պահանջվում է միլիոնատեր” ֆիլմում:

Այժմ նկարահանվում եմ ինչպես “Եղբայրներ” հեռուստասերիալում, այնպես էլ “Կանանց կոկտեյլ” հաղորդման մեջ:

Ալինա Մարտիրոսյանը եւ Սոս Ջանիբեկյանը


Փողոցում հաճախ են մոտենում անծանոթ մարդիկ ու գովեստի խոսքեր ասում. hաճելի է, երբ գնահատում են աշխատանքդ:

Ճիշտ է` դերասանական կրթություն չունեմ, բայց գոհ են իմ աշխատանքից: Ֆիլմում ինձ շատ է օգնում պրոֆեսիոնալ աշխատակազմը եւ հատկապես խաղընկերուհիս` Վիվիեն Բաստաջյանը:

Հենց սկզբից ցանկացա մարմանվորել Մադլենին, որովհետեւ նա կիսով չափ նման է ինձ` ինչ-որ չափով կոտրված է:

Մադլենին նմանեցնում եմ արտասահմանյան “The Specialist” ֆիլմի հերոսուհուն, որին մարմնավորում է հանրահայտ Շերոն Սթոունը: Հերոսը իր դաժան արարքների հիմքում ունի պատճառ` կյանքի դաժան հարվածները:

Կյանքն ինձ էլ է կոտրել. նախ ծնողներիս բաժանումը, հետո էլ 19-ը տարեկանում երեխայի հետ միայնակ մնալն ամուսնու կորստի պատճառով:

Այժմ ապրում եմ տղայիս ու մայրիկիս հետ: Տղաս` Էմմանուելը, իմ պաշտպանն է, ընկերն ու խորհրդատուն: Նա այժմ սովորում է Պարարվեստի ուսումնարանի դասական բաժնում, հատուկ սեր ունի ֆուտբոլի նկատմամբ:

Ալինա Մարտիրոսյանը որդու` Էմմանուելի հետ


Ամուսնության առաջարկներ լինելու դեպքում որդիս միշտ հարցնում է` “Ո՞վ է, ինչի՞ է հասել, ինքնուրո՞ւյն, թե՞ հոր փողերով է: Եթե կայացած ու հասուն մարդ է, կմտածենք”: 

Տղաս իմ կարիերային նորմալ է վերաբերվում, եթե ամեն ինչ չափի մեջ է եւ առանց բաց տեսարանների: Ջենտլմեն է ամեն հարցում, դպրոցում էլ մականունը Ջենտլ է: Ուրախ եմ, որ նման հասկացող ու խելացի երեխա ունեմ: Առաջին դասարանում, երբ ուսուցչուհին ողջ դասարանին հարցրել էր, թե ովքեր են իրենց հայրերը եւ ինչով են զբաղվում, էմմանուելը առանձին զգուշացրել էր իրեն. “Դուք չգիտե՞ք, որ ես հայր չունեմ, ինչի՞ չեք նախապես հետքրքրվել”:

Ունեմ շատ նախասիրություններ, բայց երգելն ինձ համար առաջնային տեղում է:

Շատ եմ ուրախանում, երբ միամիտ ինչ-որ լավ ու բարի լուր եմ լսում:

Տխրում եմ, երբ արհամարհված եմ զգում. կոտրվում եմ մի տեսակ:

Շատ եմ կարդում, կարելի է ասել` անընդհատ կարդում եմ: Աստվածաշունչը միշտ իմ կողքին է. սաղմոսներն ու Հայտնության գիրքն օգնում են ինձ հասկանալ, պայքարել ու ներդաշնակ ապրել ինքս ինձ հետ:

Մարդկանց մեջ, ցավոք, ուրախություն չեմ տեսնում, տեսնում եմ գլամուրային կեղծ վիճակներ, բայց ոչ ուրախություն ու սեր:

Ամանորը նշում եմ տանը` ընտանիքիս հետ, դիմավորում եմ հյուրերին: Անցած տարի ժամանակի սղության պատճառով այնքան էլ մասնակից չեմ եղել ամանորյա եռուզեռին. մայրիկս է զբաղվել հիմնականում: Այս տարի կաշխատեմ ժամանակ գտնել դրա համար:

2013-ին ակնկալում եմ ամուսնություն: Հաղորդումներից մեկի ժամանակ ասացի, որ սպասում եմ հարուստ ասպետի: Հարուստ բառը պատահական ստացվեց. կարեւորը կայացած, հասկացող տղամարդ լինի, որ իր ճանապարհն ինքը հարթի, հարստությունն այնքան էլ էական չէ:

Անցնող տարում թողնում եմ մելանխոլիկ, տխուր վիճակները, իսկ 2013-ին եմ հանձնում սերը, հավատարմությունն ու ներդաշնակությունը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ալինա Մարտիրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW