Համացանցում տարածվել են Եվա Բաղդասարյանի` հարսի զգեստով լուսանկարներ, որոնք դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Ես չեմ ամուսնացել: Սրանք կադրեր են նոր սերիալից, որի մասին դեռ խոսել չեմ կարող: Ավարտելով դասերս` ռեժիսորից ստացա նկարահանվելու առաջարկ, որն էլ միանգամից ընդունեցի»:
Հովակ Գալոյանը եւ Եվա Բաղդասարյանը
Տեւական դադարից հետո դերասանուհին ընդգրկված է «Շանթ»-ի բազմասերիանոց նոր հեռուստանովելում, որը եթերում կլինի սեպտեմբերից.«Խոստովանեմ, որ մի քիչ հետ եմ վարժվել տեսախցիկների հետ աշխատելուն: Այս ընթացքում տարբեր ներկայացումներում եմ խաղացել ու զգում եմ՝ այժմ խոսքս ավելի բեմական է, ինչը ֆիլմում բնական չէ: Ամեն բան անում եմ շտկելու համար»,-ասել է նա` հավելելով, որ խաղընկերներն են Տիգրան Ներսիսյանը, Հովակ Գալոյանը, Ելենա Բորիսենկոն, Հայկ Պետրոսյանը եւ այլք:
Եվա Բաղդասարյանը
Եվան նշել է, որ էկրաններից բացակայելու պատճառը ուսումն էր.«Սերիալի գերզբաղված գրաֆիկը խանգարում էր դասերիս վրա կենտրոնանալ: Այս ընթացքում սովորում էի Սունդուկյանի անվան թատրոնին կից գործող դերասանական դպրոցում»: Նրա խոսքով` նոր աշխատանքը չի խանգարի ներկայացումներին եւ սեպտեմբերից կրկին կխաղա ուսանողական ներկայացումներում: Ինչ վերաբերում է հանգստին, նկարահանումների պատճառով նա այս ամառը կանցկացնի Հայաստանում:
Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am /
Լուսանկարները` Եվա Բաղդասարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: