Եվա Բաղդասարյանի համար երեկ յուրահատուկ օր է եղել: Շանթի «Փոխնակ մայրը» սերիալի դերասանուհին 22-ամյակի առթիվ դեռ կեսգիշերից բարեմաղթանքներ է լսել, որոնք այնքան շատ են եղել, որ դժվարանում է հիշել՝ առաջինն ով է շնորհավորել:
Եվա Բաղդասարյանը դարձել է 22 տարեկան
«Մեր տան բակից ձայներ լսեցի, պարզվեց՝ ընկերուհիներս տորթով, փուչիկներով սպասում են, որ ուղիղ կեսգիշերին այցելեն: Անակնկալն ինքս արեցի` մի քանի րոպե շուտ բացելով դարպասը:): Բոլոր տարեդարձերս ուրախ, անմոռանալի եւ յուրօրինակ են եղել»,-BRAVOam-ին պատմել է հոբելյարը:
Եվան տոնական օրը նկարահանման հրապարակում է անցկացրել, իսկ երեկոն մտերիմ ընկերների հետ վայելել է Երեւանի ժամանցի վայրերից մեկում: Այնտեղ են եղել նաեւ խաղընկերուհիներ Լիա Զախարյանն ու Թամարա Գեւորգյանը: Պարզվում է՝ խնջույքը դերասանուհու ընկերն է նախաձեռնել՝ անակնկալ մատուցելով սիրելիին. «Ես ոչնչից տեղյակ չէի…:)»:
Եվա Բաղդասարյանի 22-ամյակին
«Ասել էին, որ այդ օրը նկարահանում չի լինելու, ես էլ որոշել էի մտերիմներիս հետ քաղաքից դուրս մեկնել, սակայն վերջին պահին զանգահարեցին եւ կանչեցին նկարահանման հրապարակ: Այնտեղ չենք նշել, բայց խոստանում եմ, որ մի բան կկազմակերպեմ խաղընկերներիս համար»,-նշել է նա:
Տոնական տորթի մոմերը փչելիս Եվան պարտադիր երազանք է մտապահում.«Դրանք միշտ իրականանում են, քանի որ ինչի մասին երազել եմ, այսօր ունեմ: Հիմա երազում եմ մնալ այսքան սիրված ու երջանիկ»:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Եվա Բաղդասարյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: